ՀՀ ԿԲ-ն անիմաստ է անվանել դրամի արժեզրկման հարցում կառավարության հետ պայմանավորվածության մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կառավարության և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչև տարեվերջ դրամի արժեզրկման մասին լուրը անիմաստ և չհիմնավորված է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԲ մամուլի քարտուղար Հարություն Կբեյանը:

Այսօր՝ ապրիլի 3-ին, «Ժամանակ» օրաթերթը գրել է, որ կառավարության և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը: Սա արվելու է արտահանումը խթանելու ծրագրի շրջանակում, չնայած պարզ է, որ դրամի արժեզրկումը հանգեցնելու է գնաճի և բնակչության իրական եկամուտների նվազեցման: 

Մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ավելին ՀՀ ԿԲ բոլոր գործողությունները, փոխարժեքի առքի և վաճառքի մասին տեղեկատվությունը թափանցիկ են և հրապարակվում են ԿԲ պաշտոնական կայքէջում:

 «Դա հիանալի հնարավորություն է տալիս վերլուծական աշխատանք կատարողներին տեղեկանալ բոլոր շարժերի մասին: Նախկինում էլ եղել են նման բովանդակություն պարունակող, մեկ ԶԼՄ-ի «տեղեկությունների» հիման վրա լույս տեսած լուրեր, որոնք անիմաստ և չհինավորված սպասումներ առաջացնելուց բացի այլ «օգտակար» տեղեկատվություն չեն պարունակում և զուրկ են որևէ հիմնավորումից: «Պայմանավորվածությունների» երկրպագուներին հորդորում ենք լուր ստեղծելուց առաջ չզլանալ և դիմել ՀՀ ԿԲ պաշտոնական տեղատվություն ստանալու համար», – գրել է նա:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի, 2019 թ.-ի առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 8-ին, դոլարի փոխարժեքը կազմել է 484,37 դրամ, իսկ ապրիլի 2-ի դրությամբ փոխարժեքը կազմում է 486,47 դրամ: Ընդ որում, տարվա առաջին երեք ամիսների ընթացքում հայկական արժույթը դրսևորել է, հիմնականում, արժեզրկման միտում և մարտի սկզբին գերազանցել է 1 դոլարի դիմաց 490 դրամի շեմը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img