ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է շահավետ պայմաններ S.W.I.F.T փոխանցումների համար

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը վերանայել է ֆիզիկական անձանց S.W.I.F.T. միջազգային փոխանցումների սակագները և այսուհետ հաճախորդները կարող են փոխանցումներ կատարել դեպի Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Անգլիա, Վրաստան, Չինաստան և աշխարհի ցանկացած այլ երկիր իջեցված սակագներով` սկսած 5,000 ՀՀ դրամից USD, EUR և RUR արժույթներով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաճախորդների համար, ովքեր Հայաստանից դեպի Ռուսաստան փոխանցումներ են կատարում «ՎՏԲ» ՀԲԸ մասնաճյուղերի միջոցով (ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերից դեպի «ՎՏԲ» ՀԲԸ մասնաճյուղեր), Բանկն առաջարկում է շուկայում աննախադեպ սակագին` սկսած 2 000 ՀՀ դրամից:

«ՎՏԲ» ՀԲԸ-ն ունի մասնաճյուղերի լայն ցանց Ռուսաստանի ողջ տարածքում և բոլոր խոշոր քաղաքներում (ք.Մոսկվա, ք. Սանկտ Պետերբուրգ, ք. Սոչի և այլն): Այդպիսի փոխանցումների առավելություններից է դրամական միջոցների ստացման արագությունը` գումարը փոխանցվում է ստացողի հաշվին նույն օրվա ընթացքում` առանց փոխանցման գումարից որևէ պահումներ անելու:

Փոխանցումն իրականացնելու համար հաճախորդին բավական է ունենալ կամ բացել բանկային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և նշել փոխանցման ստացողի հաշվեհամարը և անունը:

Բանկում գործում են նաև GOUR տարբերակով ԱՄՆ դոլարով փոխանցումներ (փոխանցումն ամբողջությամբ մուտքագրվում է ստացողի հաշվին առանց որևէ պահումների/նվազեցման)  սկսած 17,500 ՀՀ դրամ միջնորդավճարից:

Հուսալիության և հարմարավետության շնորհիվ S.W.I.F.T միջազգային դրամական փոխանցումների համակարգն այսօր աշխարհում ամենապահանջված համակարգն է: Օգտվելով դրանից՝ կարելի է ցանկացած գումարի դրամական միջոցներ ուղարկել Հայաստանից արտերկիր կամ հակառակ ուղղությամբ, ինչպես նաև կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների համար:

SWIFT փոխանցումների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում և Բանկի Կոնտակտային կենտրոնում ՝ 87-87 հեռախոսահամարով:

 «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img