Thu, 20 March
9.1 C
Yerevan
USD: 392.26 RUB: 4.64 EUR: 425.45 GEL: 141.43 GBP: 508.09
spot_img

Վարչապետը մեկնաբանել է Moody’s–ի` Հայաստանի բանկային հատվածի կանխատեսման բարելավումը

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Moody’s  գործակալության` երկրի բանկային հատվածի կանխատեսման բարելավումը։

Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել է Հայաստանի բանկային հատվածի կանխատեսումը` այն «կայուն»–ից դարձնելով «դրական»։ Այդ մասին նշվում է Banking System Outlook: Armenia հաշվետվությունում։


«Դա վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական»,– գրել է Փաշինյանը Facebook–ի իր էջում։


Դրական կանխատեսման մեջ, որն արտացոլում է Moody’s–ի ակնկալիքները բանկերի վարկունակության զարգացումների մասին հաջորդ 12-18 ամիսներին, դրված են տնտեսական ուժեղ պայմաններ, որոնք կխթանեն գործարար ակտիվությունը և վարկային պահանջարկը, ինչն օգնում է բանկերի եկամտայնության բարձրացմանը։

Մասնավորապես, գործակալության կանխատեսումներով, 2019-2020 թվականներին ՀՆԱ աճը կպահպանվի բարձր մակարդակում` տարեկան մոտ 4.5 տոկոս։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանի բանկերը, հավանաբար, այս տարի կիրականացնեն բաժնետոմսերի տեղաբաշխում․ ԿԲ նախագահ

Նա նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բանկերը միշտ լոկոմոտիվի դեր են կատարել Հայաստանի տնտեսության ֆինանսավորման հարցերում

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%

Մարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75%

Հայաստանում 2025–ի արդյունքում նախատեսվում է ապահովել, որպեսզի մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի ծավալը կազմի  ավելի քան 8500 դոլար․ նախարար

Սա արդեն բավականին մեծ ցուցանիշ է, որը վերջին 7-8 տարիների ընթացքում ավելի քան կրկնակի աճ է գրանցում, նշել է Պապոյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img