ՎՏԲ-Հայաստան Բանկը գարնանային տոների կապակցությամբ բարեգործական ակցիա է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը գարնանային տոների կապակցությամբ բարեգործական տոնավաճառ է կազմակերպել Բանկի գլխամասային գրասենյակում` ի աջակցություն միայնակ մայրերի, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, բանկի աշխատակցուհիները մեծ ոգևորությամբ մեկ ամիս շարունակ պատրաստվում էին տոնավաճառին:

Տոնավաճառը կազմակերպվել է «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության գործունեությանն աջակցելու նպատակով: Տոնավաճառին մասնակցեցին Բանկի աշխատակիցները, որոնք վաճառքի էին հանել իրենց ձեռքերով պատրաստված քաղցրավենիքներ, ուտեստներ, զարդեր ու զանազան իրեր:

Բարեգործության նպատակն էր օգնությունը մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) երեխաների միայնակ մայրերին: Բանկի աշխատակիցների ջանքերով հավաքված գումարը նախատեսված է ուղել մայրերի ուսուցման այնպիսի մասնագիտությունների, ինչպիսիք են հրուշակագործությունը, վարսահարդարումը, կար ու ձևը և այլն, այնպես, որ նրանք կարողանան հոգ տանել իրենց երեխաների մասին և ապահովել նրանց բուժումը առանց տնից դուրս գալու:

«Հավաքագրումների և վաճառքի արդյունքում հավաքվել է 683 000 ՀՀ դրամ, որը Բանկի կողմից կրկնապատկվեց: Վերջնական 1 366 000 ՀՀ դրամ գումարը կծառայի հաշմանդամ երեխաների 6 մայրերի ուսուցմանն ու կապահովի հետագայում գումար վաստակել»,– ասվում է հաղորդման մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամեն կերպ օգնում և աջակցում է օգնության կարիք ունեցող երեխաներին և նրանց ծնողներին` ամեն տարի գումար հատկացնելով առողջապահության ոլորտում բարեգործության և հովանավորության համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img