Յունիբանկի նոր` «Իսակով» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. Իր գործունեությունն է սկսել Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի ԱՄՕ Բեռնային համալիրում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Նորաբաց մասնաճյուղը հնարավորություն կտա բարձրացնելու բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը, հատկապես` բեռնային համալիրում դրամարկղային և վճարահաշվարկային գործարքներ իրականացնող հաճախորդների համար:

«Նոր մասնաճյուղեր բացելով` մենք միշտ առաջնորդվել ենք բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքով: Օդանավակայանի բեռնային համալիրում գործարքներ կատարող անձանց մոտ կար հստակ պահանջարկ` սպասարկվելու հենց տեղում, և մենք ապահովեցինք այդ հնարավորությունը», – նշել է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:    

«Իսակով» մասնաճյուղը ֆիզիկական և իրավաբանական անձանց կտրամադրի բոլոր բանկային ծառայությունները, այդ թվում` վճարահաշվարկային սպասարկում, ավանդների ընդունում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, դրամական փոխանցումներ: Մասնաճյուղը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով:

Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են բանկոմատներ և վճարային տերմինալներ, որոնք աշխատելու են շուրջօրյա:

Յունիբանկը կշարունակի ընդլայնել մասնաճյուղային ցանցը` նոր սպասարկման կետեր բացելով ոչ միայն Երևանում, այլ նաև` մարզերում: Մինչև տարեվերջ նոր մասնաճյուղեր կբացվեն Արարատ, Մասիս և Ապարան քաղաքներում: Այժմ Յունիբանկի մասնաճյուղերի քանակը կազմում է 49:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img