ԿԲ–ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.75%–ի սահմանում

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/. 2019 թ. հուլիսի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

2019 թ. հունիսին գրանցվել է 1.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.6%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 2.5%` պայմանավորված գյուղմթերքների գների դրսևորված ավելի խորը սեզոնային նվազմամբ։ Միևնույն ժամանակ, ամսվա ընթացքում բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է։

Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի դանդաղման և պահանջարկի թուլացման միտումները պահպանվում են, ինչի ներքո ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ները առաջիկայում կվարեն դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն։

Այս իրավիճակում հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը նույնպես շարունակում է մնալ թույլ, որի պարագայում ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ երկրորդ եռամսյակում, սպասվածին համահունչ, պահպանվել են տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը՝ պայմանավորված մասնավոր սպառման աճով: Տարվա երկրորդ եռամսյակում ևս իրականացված հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա գնահատվում է զգալի զսպող:

Ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին այն կլինի ընդլայնող, որի հետևանքով տարվա արդյունքում հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությունը համախառն պահանջարկի վրա էապես կփոքրանա։ Ներկա իրավիճակում ԿԲ խորհուրդը, նախապատվությունը տալով գնաճի աստիճանական վերականգնմանը, նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային գործող պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ:

ԿԲ–ից նշում են նաև, որ գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը հիմնականում նվազման ուղղությամբ են՝ պայմանավորված արտաքին աշխարհի զարգացումներով և պետական բյուջեի վարքագծով, որոնց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

ՀՀ ԿԲ–ն այս տարվա հունվարի 29–ին երկու տարվա մեջ առաջին անգամ 0,25 տոկոսային կետով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 5.75%–ի։ Մինչ այդ կարգավորիչը փոխել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2017թ.–ի մարտին, երբ դադարեցրեց դրամային քաղաքականության թուլացումը` սահմանելով 6%–ի մակարդակում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img