Ֆրանսահայ բժիշկներն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Տավուշում իրականացրել են «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական ծրագիրը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆրանսահայ բժիշկների միությունը (UMAF) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Տավուշի մարզում իրականացրեց «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական, առողջապահական ծրագիրը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Չորրորդ տարին անընդմեջ բանկի աջակցությամբ UMAF-ի բժիշկներն իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ՝  տեղում ստուգելով երեխաների տեսողությունն ու հարկ եղած դեպքում նրանց համար պատրաստում և նվիրում անհրաժեշտ ակնոցներ: Ծրագրի շրջանակում այս տարի Տավուշում հետազոտվել է շուրջ 600 երեխա։

«Տեսողությունը շատ կարևոր բան է երեխաների համար, որովհետև, երբ երեխան լավ չի տեսնում, չի կարողանում լավ հետևել իր դասերին: Լավ սովորելու համար պետք է լավ տեսնել: Ուրիշ քաղաքներից էլ երեխաներին ավտոբուսով ենք բերում. կազմակերպում ենք, որպեսզի երեխաները կարողանան գալ և ճանապարհային խնդիրներ չունենան։ Շնորհակալ ենք մեր գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ. արդեն մի քանի տարի է բանկն է ծրագրին հարկավոր գումարի մեծ մասը տրամադրում։ Այդ միջոցներով մենք կազմակերպում ենք անհրաժեշտ սարքավորումների տեղափոխումը Ֆրանսիայից Հայսատան ու իրականացնում նաև կազմակերպչական այլ աշխատանքներ»,-իր խոսքում նշել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության անդամ, ծրագրի համահիմնադիր  Պետրոս Օհանյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և UMAF-ի համագործակցությունը մեկնարկել է 2016 թվականին, որի շրջանակում յուրաքանչյուր տարի ֆրանսահայ բժիշկները Բանկի աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում երեխաների համար իրականացնում են ակնաբուժական ավճար ծրագիր:

Մանրամասն՝ տեսանյութում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img