Յունիբանկը ընդլայնել է մոբայլ հավելվածի հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Յունիբանկը թարմացրել է մոբայլ հավելվածը՝ հաճախորդներին առաջարկելով նոր հնարավորություններ բանկից դուրս արագ ու հարմարավետ սպասարկվելու համար, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Հաճախորդներին արդեն հասանելի է գործարքները կրկնելու գործառույթը, որը հնարավորություն է տալիս մեկ-երկու հպումով կատարել վճարումները: Բացի այդ, հավելվածում ավելացել են նոր ծառայություններ. անմիջապես հեռախոսից կարելի է կատարել Յունիստրիմ փոխանցումներ, ինչպես նաև ստուգել կենսաթոշակային հաշվի մնացորդը:

«Այսօր ժամանակակից բանկը պարտավոր է հաճախորդին առաջարկել իր հաշիվների շուրջօրյա կառավարման հնարավորություն և չսահմանափակել բանկային սպասարկումը մասնաճյուղերի տարածքում: Ինչի՞ համար ենք մենք հաճախ բանկ այցելում: Որպեսզի մարենք վարկերը, կատարենք փոխանցումներ, համալրենք ավանդը կամ էլ կատարենք վճարումներ, այդ թվում` կոմունալ ծառայությունների համար: Բոլոր նշված գործարքները կարելի է կատարել առանց տնից դուրս գալու՝ ձեր հեռախոսում ընդամենը մի քանի կոճակ սեղմելով: Մենք կշարունակենք մոբայլ հավելվածի զարգացումը` հիմնվելով մեր հաճախորդների կարծիքների և նախասիրությունների վրա», – ասում է Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

Հաճախորդների պահանջարկը ՅունիՄոբայլ հավելվածի նկատմամբ գնալով աճում է: Այս տարի հավելվածից օգտվող հաճախորդների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է գրեթե երեք անգամ:

Յունիբանկի մոբայլ հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել  բանկի 51 մասնաճյուղերից որևիցե մեկը և դիմում ներկայացնել: Ծառայությունը տրամադրվում է անվճար: Հավելվածը կարելի է ներբեռնել AppStore-ից կամ  PlayMarket-ից։

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img