IDBank-ը մարել է 5-րդ թողարկման պարտատոմսերը

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. IDBank-ի` 2017թ. հոկտեմբերին թողարկված դոլարային արժեկտրոնային պարտատոմսերի 5-րդ տրանշը մարվել է: Տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար էր, շրջանառության ժամկետը` 24 ամիս, արժեկտրոնի եկամտաբերությունը` 5,75%, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Ֆոնդային բորսայում ներկայումս  շրջանառվում են IDBank-ի կողմից 2018թ. հոկտեմբերին և 2019թ. փետրվարին թողարկված  դոլարային պարտատոմսեր, որոնց շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային եկամուտը` 5,25%, արժեկտրոնային վճարումներն իրականացվում են եռամսյակային պարբերականությամբ:

2016 թ․-ից առ այսօր IDBank-ը թողարկել է 30 մլն ԱՄՆ դոլարի և 1 մլրդ դրամի արժեկտրոնային պարտատոմսեր։

«IDBank-ի պարտատոմսերը սովորաբար տեղաբաշխվում են ժամկետից շուտ, իսկ երկրորդային շուկայում մեծ պահանջարկ են վայելում, ինչը վկայում է, որ Բանկի նկատմամբ արժեթղթերի շուկայում ձևավորված է կայուն վստահության մթնոլորտ, իսկ պարտատոմսը որպես ներդրումային գործիք կիրառելու միտումն, առհասարակ, գնալով ավելի մեծ տարածում է ստանում հաճախորդների շրջանում», – նշվում է տարածած հաղորդագրությունում: 

IDBank–ը ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին,գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին որպես «Անելիք բանկ» ՓԲԸ։ 2017թ.–ի մայիսին Անելիք բանկն իրականացրել է ռեբրենդինգ և վերանվանվել IDBank։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD` 59,7% և «CreditBank S.A.L»` 40,3%. ($1 – 486,63 դրամ)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img