Նախորդ տարվա համեմատ ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված հարկերն ավելացել են 9.4 տոկոսով. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է Պետական եկամուտների կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ  առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին և ծավալներին, նշվում է Հայաստանի բանկերի միության

հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ:

Համաձայն հրապարակված հերթական տեղեկատվության՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում կազմել են 764.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 90.8 մլրդ ՀՀ դրամով կամ 13.5%-ով:

ՀՀ 17 առևտրային բանկերը կազմելով  1000 խոշոր հարկատուների ցանկի ընդամենը http://www.armbanks.am/wp-content/uploads/2016/04/%D1%81%D0%BB%D0%BE%D0%B2%D0%BE-%D0%91%D0%B0%D0%BD%D0%BA-bank-1.jpg1.7 %-ը՝ նշված ժամանակահատվածում  վճարել են 42.3 մլրդ դրամի չափով հարկեր կամ ընդհանուրի 5.5%ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.6 մլրդ ՀՀ դրամով կամ 9.4%-ով:

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կազմել է 2 մլրդ 489 մլն դրամ և գերազանցել մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է  734 մլն դրամ: «Հավելենք, որ ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի մասով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2019 թվականի 9 ամիսների ընթացքում  կազմել է 298.2 մլրդ ՀՀ դրամ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 67.9 մլրդ դրամով կամ 29.5%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2019 թվականի 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 5.5 մլրդ դրամով կամ 15.9%-ով՝ կազմելով 40 մլրդ դրամ: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են: Առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում  ընթացիկ տարվա 9 ամիսների կտրվածքով, ուղղակի հարկերով, 12 առևտրային բանկ գտնվում են առաջին 100-յակի ցուցակում:  2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը եղել է 2 մլրդ 354 մլն դրամ և մի քանի անգամ գերազանցել մնացած կազմակերպությունների միջինին, որը կազմել է 262 մլն դրամ», – նշվում է ՀԲՄ–ի հաղորդագրության մեջ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img