2020 թ.–ին պետական պարտք-ՀՆԱ հարաբերությունը կլինի 50%–ից ցածր

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Ֆինանսների նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է, որ նախարարությունում անցնող ժամանակահատվածում շարունակվել է օպտիմալացման գործընթացը, հաստիքների թիվը 2018-ի 556-ի փոխարեն կազմել է 382՝ նվազելով 31 տոկոսով: Այս ընթացքում էապես օպտիմալացվել է նաև գերատեսչության ծառայողական ավտոպարկը: 17 ծառայողական ավտոմեքենայից կրճատվել 13-ը:

Այնուհետև Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է պետական պարտքի սպասարկմանը՝ ընդգծելով, որ այն իրականացվում է առաջանցիկ տեմպերով:

Մեր երկիրը համարվում է նվազ պարտք ունեցող պետություն և ակնկալվում է, որ 2020 թվականին պետական պարտք-ՀՆԱ հարաբերությունը կլինի 50 տոկոսից ցածր:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արժեթղթերի շուկայի զարգացման հնարավորություններին և առաջիկա անելիքներին, գնումների համակարգում բարեփոխումների իրականացման գործընթացին և ֆինանսական ոլորտի այլ թեմաների:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի համախառն պետական պարտքը 2019թ.–ի սեպտեմբերի վերջին կազմել է 7 051.177 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 78,169 մլն դոլարով։

Ֆինանսների նախարարության գնահատմամբ, Հայաստանի պետական պարտքը, ՀՆԱ–ի հետ հարաբերակցությամբ, տարվա արդյունքում կկազմի 50,3% և կհասնի 6,94 մլրդ դոլարի։ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ, Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2019թ.–ին, ՀՆԱ–ի հետ հարաբերակցությամբ, կկրճատվի մինչև 51,2%, իսկ 2021թ.–ին` մինչև 48,4% ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img