Վարդենիսում ներառական խաղահրապարակ կկառուցվի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, «Հայաստան» հիմնադրամի և UNICEF-ի համագործակցության արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեխաների համար ներառական խաղահրապարակ կկառուցվի:

Ծրագիրն իրականություն կդառնա Բանկի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից համատեղ թողարկվող Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի միջոցով կուտակվող ֆոնդի օգնությամբ: Խաղահրապարակը կկառուցի ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հաղորդում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը:

«Շաբաթներ առաջ մենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ նոր թափ հաղորդեցինք մեր համագործակցությանը, որի արդյունքում Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շնորհիվ կուտակվող միջոցները կարողանում ենք նաև ուղղել այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնց շահառուները հասարակության ավելի լայն շերտերն են: Արդյունքում, մենք՝ բանկը, հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը այսօր հայտարարում են նոր ծրագրի մեկնարկի մասին, որն իրականացվելու է Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտի շնորհիվ բանկի եկամտից կուտակվող միջոցներով: Վարդենիսում երեխաների համար ներառական խաղահրապարակ կկառուցվի: Այս ծրագիրը իրականություն կդառնա նաև Visa «ԲԱՐԵՐԱՐ»-ի շուրջ 55 հազար քարտատերերի շնորհիվ: Վստահ եմ, որ մենք միասին կարող ենք անել ավելին», –  նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

««Հայաստան» համահայկական հիմնադրամը ուրախ է կրկին համագործակցել իր վաղեմի գործընկերների՝  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Յունիսեֆ Հայաստանի հետ։ Բոլոր երեխաները պետք է ունենան անհոգ մանկություն և հավասար պայմաններ։ Հատուկ խաղահրապարակի կառուցմամբ՝ Վարդենիսի հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն կունենան լիարժեք վայելել իրենց մանկությունը։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին և իհարկե Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտապաններին», –  նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

 «Խաղը երեխայի իրավունքն է: Վաղ մանկության շրջանում այն էական նշանակություն ունի ոչ միայն ուղեղի զարգացման, այլև` սոցիալական ձիրքերի ձևավորման, մոտորիկայի, երևակայության և հուզական զարգացման համար: Ցավոք, բազմաթիվ համայնքներում հաշմանդամություն ունեցող երեխաները չունեն համապատասխան պայմաններ համայնքային կյանքին մասնակցելու և իրենց հասակակիցների հետ շփվելու համար: Այս նախաձեռնության միջոցով ցանկանում ենք մեկ անգամ ևս ցույց տալ, որ անկախ կարողություններից, երեխաները պետք է ապրեն, խաղան և սովորեն միասին: Վարդենիսում ապրում է մոտ 3000 երեխա, և ես ուրախ եմ, որ հաջորդ տարի նրանցից յուրաքանչյուրը կկարողանա օգտվել խաղալու իր հիմնարար իրավունքից», – իր հերթին նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Visa «ԲԱՐԵՐԱՐ» քարտը Հայաստանում թողարկված բանկային բարեգործական առաջին քարտն է: Այն թողարկվում է 2012 թվականից: Բարեգործական ծրագրի շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի  հատուկ հաշվեհամարին փոխանցում է Visa ‹‹ԲԱՐԵՐԱՐ›› քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.3%-ը, ինչպես նաև քարտի սպասարկման վարձի 50%-ը: Այս գումարները վճարվում են բանկի սեփական միջոցների հաշվին: Քարտապանները, ցանկության դեպքում, հնարավորություն ունեն կատարել հավելյալ ամենամսյա նվիրատվություններ` քարտի պատվիրման ժամանակ իրենց կողմից սահմանված չափով: «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img