ԱԳԲԱ Լիզինգը, համագործակցելով MG Motor Armenia ընկերության հետ, առաջարկում է լիզինգի բացառիկ պայմաններ էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԳԲԱ Լիզինգը, համագործակցելով MG Motor Armenia ընկերության հետ, էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու համար առաջարկում է լիզինգի բացառիկ պայմաններ:

Առաջարկվող պայմաններն են՝

  • Եվրոյի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 1%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 8․33-9․8%),
  •  ԱՄՆ դոլարի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 2%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 9.38-11.33%),
  • Դրամի դեպքում տարեկան տոկոսադրույքը՝ 4,5%-ից սկսած (փաստացի տոկոսադրույք՝ 11.96-15%):

«Հայաստանում Էլեկտրոմոբիլների տարածմանը նպաստելը ԱԳԲԱ Լիզինգի նպատակներից մեկն է: Արդյունքում, MG Motor Armenia ընկերության հետ հայտարարում ենք նոր համագործակցության մասին՝ Հայաստանում էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու համար առաջարկելով լիզինգի բացառիկ պայմաններ: Այս ամենն իրականացվում է մեր երկրում էլեկտրոմոբիլներ ձեռք բերելու նոր մշակույթի ձևավորման համար: Վստահ եմ, որ այս ծրագիրը մեծ հաջողություն կունենա»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը, հաղորդում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը:

Իմանալ ավելին՝ այստեղ:

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է: Ընկերությունը  ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է:

ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img