HSBC-ն նշանակում է նոր գլխավոր գործադիր տնօրեն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. HSBC-ն հայտարարել է Իրինա Սեյլանյանի՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակման մասին։

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, Սեյլանյանը իր պարտականությունները կստանձնի 2020թ. մարտի 2-ից։ Նշանակումը ենթակա է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցման: Իրինա Սեյլանյանը հաջորդում է Փոլ Էդգարին, ով նոր պաշտոն է ստանձնելու HSBC Խմբում:

HSBC-ին միանալով 1997թ.-ին՝ Իրինան ներկայումս զբաղեցնում է HSBC Մալթայի  ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի տնօրենի, ինչպես նաև HSBC Հայաստանի և HSBC ասեթ մենեջմենթ (Մալթա) խորհրդի անդամի պաշտոնները: Նախկինում նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ HSBC Խմբում, ներառյալ` HSBC գլխամասային գրասենյակի առևտրավարկային դեպարտամենտի համապատասխանության ռիսկերի ծրագրերի ղեկավարի, HSBC Հայաստանում՝  գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի և ֆինանսական շուկաներում  գործառնությունների դեպարտամենտի տնօրենի պաշտոնները։

HSBC Խմբի Եվրոպայի տարածաշրջանի միջազգային գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Դեյվիսը նշել է. «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Փոլ Էդգարին Հայաստանում իրականացվող աշխատանքներում  զգալի ներդրում կատարելու  համար։ Նրա առաջնորդությամբ Բանկը ծավալել է հաջող գործունեություն` շարունակելով սպասարկել մեր հաճախորդներին և առաջ տանելով կազմակերպության առաջնահերթությունները։ Սիրով ողջունում եմ Իրինա Սեյլանյանին HSBC Հայաստան վերադառնալու կապակցությամբ։ Ունենալով ավելի քան 20 տարիների փորձ Հայաստանի և միջազգային բանկային համակարգում՝ նա հրաշալի ղեկավար է հայաստանյան բիզնեսի համար»։

Իրինա  Սեյլանյանը նշել է․ «Մեծ ոգևորությամբ եմ վերադառնում Հայաստան` Բանկի ղեկավարությունը ստանձնելու, ինչպես նաև մեր հայ և միջազգային հաճախորդների հետ աշխատանքները շարունակելու համար։ Մենք պատրաստվում ենք էլ առավել խորացնել  մեր հայաստանյան և միջազգային արհեստավարժ թիմերի միջև համագործակցությունը ի նպաստ մեր հաճախորդների բիզնես շահերի»:

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2019թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,751 միլիարդ ԱՄՆ դոլար:

 «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 392 աշխատակիցների միջոցով: 2018թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 268 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img