HSBC խումբը քննարկում է Հայաստանում իր գործունեության վերանայումը. ԿԲ–ն մեկնաբանում է այդ տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը մեկնաբանել է Reuters գործակալության կողմից հրապարակված տեղեկությունն այն մասին, որ HSBC խումբը քննարկում է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության վերանայումը։

 «ՀՀ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգին: Ավելին, բանկի գործունեությունը ՀՀ-ում գնահատվում է որպես «հաջողության պատմություն»»,– նշվում է Հայաստանի ԿԲ–ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ԿԲ–ի հաղորդմամբ, HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտ ամսից:

Ավելի վաղ, HSBC–ն հայտարարել էր Իրինա Սեյլանյանին գործադիր տնօրեն նշանակելու մասին։ Սեյլանյանն իր պարտականությունները կստանձնի 2020թ.–ի մարտի 2-ից` հաջորդելով Փոլ Էդգարին, ով նոր պաշտոն է ստանձնելու HSBC խմբում։

Reuters գործակալության նախօրեի հրապարակման համաձայն` HSBC–ն վերանայում է Թուրքիայում իր բիզնեսի վաճառքի հավանականությունը` երկրում անկայուն  արժույթային և տնտեսական հեռանկարի ֆոնին։  

Reuters-ի աղբյուրների պնդմամբ, ծախսերի կրճատմանն ուղղված ավելի լայն միջոցառումների շրջանակում, բանկը նաև ձգտում է վաճառել կամ սահմանափակել իր բիզնեսը մի քանի այլ շուկաներում։ Դրանց թվում է մանրամասշտաբ գործառնություններով երկրները, որտեղ բանկը ստիպված է մրցել տեղական դերակատարների հետ, այդ երկրներից են Հայաստանը, Հունաստանը և Օմանը։

Նշվում է, որ HSBC–ի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից։  

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2019թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,751 միլիարդ ԱՄՆ դոլար:

«ԷյչԷսԲիՍի Բանկ Հայաստան» ՓԲԸը հիմնադրվել է 1996թին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: ԷյչԷսԲիՍի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 392 աշխատակիցների միջոցով: 2018թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 268 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ ԷյչԷսԲիՍի Բանկ ՓիԷլՍի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img