HSBC խումբը քննարկում է Հայաստանում իր գործունեության վերանայումը. ԿԲ–ն մեկնաբանում է այդ տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը մեկնաբանել է Reuters գործակալության կողմից հրապարակված տեղեկությունն այն մասին, որ HSBC խումբը քննարկում է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության վերանայումը։

 «ՀՀ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգին: Ավելին, բանկի գործունեությունը ՀՀ-ում գնահատվում է որպես «հաջողության պատմություն»»,– նշվում է Հայաստանի ԿԲ–ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ԿԲ–ի հաղորդմամբ, HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտ ամսից:

Ավելի վաղ, HSBC–ն հայտարարել էր Իրինա Սեյլանյանին գործադիր տնօրեն նշանակելու մասին։ Սեյլանյանն իր պարտականությունները կստանձնի 2020թ.–ի մարտի 2-ից` հաջորդելով Փոլ Էդգարին, ով նոր պաշտոն է ստանձնելու HSBC խմբում։

Reuters գործակալության նախօրեի հրապարակման համաձայն` HSBC–ն վերանայում է Թուրքիայում իր բիզնեսի վաճառքի հավանականությունը` երկրում անկայուն  արժույթային և տնտեսական հեռանկարի ֆոնին։  

Reuters-ի աղբյուրների պնդմամբ, ծախսերի կրճատմանն ուղղված ավելի լայն միջոցառումների շրջանակում, բանկը նաև ձգտում է վաճառել կամ սահմանափակել իր բիզնեսը մի քանի այլ շուկաներում։ Դրանց թվում է մանրամասշտաբ գործառնություններով երկրները, որտեղ բանկը ստիպված է մրցել տեղական դերակատարների հետ, այդ երկրներից են Հայաստանը, Հունաստանը և Օմանը։

Նշվում է, որ HSBC–ի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից։  

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2019թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,751 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Էյչ–Էս–Բի–Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ–ը հիմնադրվել է 1996թ–ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ–Էս–Բի–Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 392 աշխատակիցների միջոցով: 2018թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 268 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ–Էս–Բի–Սի Բանկ Փի–Էլ–Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի Կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ -ի 1.1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր...

Հայաստանն ու ԱԶԲ-ն քննարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան քննարկել են համագործակցության առաջիկա ուղղություններն ու ենթակառուցվածքային նախագծերը

Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Թվային ֆինանսական ծառայությունների զարգացումն այսօր ենթադրում է ոչ միայն գործող բանկային պրոդուկտների կատարելագործում, այլև մասնագիտացված հարթակների ստեղծում, որոնք ֆինանսական ծառայությունները դարձնում են ավելի արդյունավետ և հասանելի։

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img