Հայաստանում մինչև 100 հազ. դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները կարող են գրանցվել նաև բջջային հավելվածի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում այսուհետ մինչև 100․000 դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները կարող են գրանցվել նաև «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով: Այս մասին հաղորդում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն:

Հաղորդագրության համաձայն, «ASWA» բջջային հավելվածը հնարավոր է անվճար ներբեռնել iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների միջոցով՝ «App Store» և «Google Play Store» հարթակներից։

«Բջջային հավելվածով պատահարը կարող է ձևակերպել ինչպես պատահարին մասնակից վարորդներից որևէ մեկը, այնպես էլ ցանկացած երրորդ անձ, ով ունի ներբեռնված բջջային հավելված և ինտերնետ հասանելիություն դեպքի վայրում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Հայտարարության համաձայն, բջջային հավելվածով պատահար գրանցելու դեպքում Համաձայնեցված հայտարարագրի թղթային տարբերակ այլևս չի կազմվում, ինչպես նաև անհրաժեշտ չէ հեռախոսազանգի միջոցով ապահովագրական ընկերությանը տեղեկացնել տեղի ունեցած պատահարի մասին: Բջջային հավելվածի միջոցով ավտոպատահարի գրանցման մասին տեղեկատվությունը պատահարի գրանցումից անմիջապես հետո ուղարկվում է պատահարին մասնակից ավտոմեքենաների՝ տվյալ պահին գործող ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img