IDBank-ի 5մլն․ ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

 ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայստանի ֆոնդային բորսայում հայտարարվել է IDBank- ի 2-րդ տրանշի 2-րդ տրանշի դոլարային պարտատոմսերի գնանշումը: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Այդպիսով երկրորդային շուկայում այս պահին շրջանառվում է IDBank-ի կողմից թողարկված 4 տրանշի պարտատոմս` 15 մլն դոլար և 250 մլն ՀՀ դրամ ծավալով։

«IDBank-ը շարունակում է ակտիվ դիրքեր զբաղեցնել պարտատոմսերի շուկայում և հաճախորդներին առաջարկել եկամտաբեր ներդրումների հնարավորություն։ Բանկի պարտատոմսերն ունեն բարձր պահանջարկ և սովորաբար տեղաբաշխվում են ժամկետից շուտ։ 2019 թվականին թողարկված դրամային պարտատոմսերն, օրինակ, սպառվեցին թողարկումից ընդամենը մի քանի օր անց, ինչն, իհարկե, խոսում է IDBank-ի նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին։ Եթե հաշվի առնենք օրենսդրական նոր փոփոխությունները, որոնց արդյունքում պարտատոմսերից ստացված եկամուտը ենթակա չէ հարկման, ապա պարտատոմսերն էլ ավելի գրավիչ են դառնում, և վստահ եմ, որ մեր հետագա թողարկումներն ավելի մեծ պահանջարկ են ունենալու»,- նշել է Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Ցուցակված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5,000,000 ԱՄՆ դոլար է, անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ, ժամկետայնությունը 27 ամիս է։ Ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։

«Պարտատոմսեր ցուցակելը և պարտատոմսերի մեջ ներդրումներ կատարելը դարձել է էլ ավելի գրավիչ ու շահավետ՝ կապիտալի շուկայում տեղի ունեցող վերջին զարգացումների շնորհիվ։ Մասնավորապես ՀՀ հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններն, այդ թվում՝ բորսայում ցուցակված պարտատոմսերի տոկոսավճարները եկամտահարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից ազատելը, և այս տարի բորսայում նոր առևտրային համակարգի ներդնումը, ինչը ֆիզիկական անձանց կտա առցանց հասանելիություն դեպի բորսա, ստեղծում են զարգացման նոր հեռանկարներ ինչպես թողարկողների, այնպես էլ ներդրողների համար», – ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյան։ 

Հայաստանի ֆոնդային բորսան համագործակցում է IDBank-ի հետ 2009 թվականից: Վերջինս նաև Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր, կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է։

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: Ներկայում ֆոնդային բորսայում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր, ինչպես նաև ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքում:

IDBank-ը հիմնադրվել է 1990թ․ օգոստոսի 1-ին: 1996 թ. հոկտեմբերից գործում է որպես փայատիրական կոմերցիոն բանկ։ Բանկի բաժնետերերն են Կիպրոսի FISTOCO LTD  ընկերությունը` 59.68 տոկոս բաժնեմասով, եւ Լիբանանի CreditBank S.A.L բանկը`  40.32 տոկոս բաժնեմասով: Անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Վարտան Դիլանյանը (FISTOCO LTD) և Թարեք Խալիֆեն (CreditBank S.A.L):

Բանկը մշտապես ընդլայնում է մատուցվող ծառայությունների ցանկն ու կատարելագործում վերջիններիս որակը: IDBank-ն իր հաճախորդներին է առաջարկում նորարար թվային լուծումներ և շարունակաբար բարելավում մասնաճյուղային ցանցը։ Բանկի տեսլականն է՝ դառնալ  առաջատար բանկ ՀՀ ֆինանսական համակարգում` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img