Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2018–2019թթ.–ին աճել են 1,06 մլրդ դոլարով

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2018–2019թթ.–ին աճել են 1,06 մլրդ դոլարով, նախօրեին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ 2018–2019թթ.–ին կառավարությանը հաջողվել է 505,4 մլրդ դրամով կամ 43,6%–ով ավելացնել հարկային մուտքերը բյուջե։

«Մեր քաղաքական հայտարարությունների շրջանակում ես արդեն նշել եմ, որ հեղափոխության արդյունքում բյուջեի եկամուտները կավելանան 30–35%–ով, սակայն մենք, փաստացի, գրանցեցինք 43,6%–ի աճ, իսկ դա մոտ 1,2–1,3 մլրդ դոլար է», – ասաց Փաշինյանը։

Այս համատեքստում նա նշեց, որ դա թույլ տվեց կրճատել հարկատուների առաջ` ավելի վաղ կուտակված 199,1 մլրդ դրամի պարտքը և 306,3 մլրդ դրամով ավելացնել հարկային մուտքերը պետբյուջե։

Նրա խոսքով, փաստորեն 505,4 մլրդ դրամից 199,1 մլրդ դրամն իշխանությունները վերադարձրել են բիզնեսին` ի պատասխան նրանց կողմից երկար տարիներ վճարվող գերավճարների, ընդ որում 42 մլրդ դրամը` դեբետային պարտքերին ԱԱՀ–ի վերադարձի գծով։

«Այս որոշումը մեզ հետ «չար կատակ» խաղաց, պարտքերի վերադարձը հանգեցրեց ՀՆԱ–ի աճի նվազմանը, և եթե մենք չկատարեինք վճարները, ապա ՀՆԱ–ի աճը 2019թ.–ի արդյունքում կկազմեր ոչ թե 7,6%, այլ 8-8,1%», – ասաց Փաշինյանը` նշելով, որ դրա մասին են վկայում Էկոնոմիկայի նախարարության հաշվարկները։

Միաժամանակ վարչապետն ընդգծեց, որ ուրախ է, որ կառավարությունը նման որոշում է ընդունել։

«Մենք բիզնեսին ենք վերադարձրել 42 մլրդ դրամ կամ 90 մլն դոլար և հուսով ենք, որ բիզնեսը կգնահատի մեր գործընկերային քայլը և կրկին կներդնի այդ գումարը երկրի տնտեսության մեջ, ինչը կավելացնի 2020թ.–ի տնտեսական աճի ներուժը», – ասաց Փաշինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ պետբյուջեի 306 մլրդ դրամի եկամուտները թույլ տվեցին բարձրացնել զինվորականների և մանկավարժների աշխատավարձը, ինչպես նաև իրականացնել այլ կապիտալ ծախսեր։

Վարչապետը նաև նշեց, որ 2019թ.–ին ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը կազմել է 22,3%` նախորդ տարվա ցուցանիշի համեմատ (20,95%) ավելանալով 1,38 տոկոսային կետով, ինչը այլ հավասար պայմաններում հավասարազոր է 90,7 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքերի։ Նա նշեց, որ 2019թ.–ի դրությամբ 100 խոշորագույն հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 13%–ով և 31%–ով`2017թ.–ի համեմատ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img