ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2019թ.-ի տարեկան արդյունքները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ այսօր՝ 2020թ հունիսի 25-ին, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  «ԶԱՐԳԱՑՈՒՄ» մասնաճյուղում կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփել է 2019թ.-ի արդյունքները՝ արձանագրելով աճ հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Մասնավորապես, բանկի ակտիվները 2019թ. դրությամբ կազմել են 222,446 մլն ՀՀ դրամ, ինչը 0,7 %-ով գերազանցել է 2018թ-ի ցուցանիշը, ընդ որում՝ վարկավորումն ավելացել է 13,3%-ով և կազմել 135,921 մլն ՀՀ դրամ: Պարտավորությունները 2019թ-ին կազմել են 185,042 մլն  ՀՀ դրամ:  Բանկի ընդհանուր կապիտալը, 2019թ. տվյալներով, կազմել է 37,404 մլն ՀՀ դրամ։ Արձանագրվել է 2, 264 մլն  ՀՀ  դրամ զուտ շահույթ»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

«Իմ կարծիքով 2019թ-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համար զարգացման առումով շատ կարևոր տարի էր։ Չնայած ֆինանսաբանկային համակարգի խիստ մրցակցային պայմաններին՝ հաշվետու ժամանակահատվածում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հաջողվել է կատարել բանկի ռազմավարությամբ առաջադրված խնդիրները։ Պետք է նշեմ, որ մենք ընդլայնել ենք վարկավորումը մանրածախ, սպառողական վարկավորման հաշվին և, կարևորելով առողջ ու դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի գաղափարը, 2019թ-ին ևս վարել ենք պահպանողական և զգուշավոր վարկային քաղաքականություն և կրկին հայաստանյան բանկային համակարգում առանձնացել վարկային պորտֆելի բարձր որակով», – ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը:

Նա տեղեկացրել է, որ 2019թ-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերության» ՎՎԿ ՓԲԸ-ի համար տեղաբաշխվել են 3.5 մլրդ ՀՀ  դրամ, իսկ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի  համար՝ 2,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային և 2 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմսեր՝ իրականացնելով նաև նշված պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթները։

«Կարևոր եմ համարում նաև արձանագրել մեր հաջողությունը թվային բանկինգի ոլորտում։ Ժամանակակից լուծումների կիրառման միջոցով 2019 թ-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ շարունակել է զարգացնել մոբայլ բանկինգը՝ վերաձևափոխելով ինտերֆեյսը, ավելացնելով նոր հնարավորություններ, նոր գործիքակազմ, ներդնելով նոր վարկային և ավանդային պրոդուկտներ և առավել հարմարվետ դարձնելով բանկ-հաճախորդ փոխհարաբերությունները։ Ի դեպ նշեմ, որ 2019թ․-ի ավարտին օգտատերերի թիվը հասել է 8184-ի՝ 2018թ․-ի 402-ի համեմատ, իսկ սա, իմ կարծիքով, բավականին լավ ցուցանիշ է»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸՎարչության նախագահ Մհեր Անանյանը:

«Ի հավելումն 2019թ․-ին արձանագրած ցուցանիշների՝ առանձնապես կարևոր եմ համարում Տնօրենների խորհուրդի դերը բանկի արդյունավետ կառավարման գործում։ Պետք է նշեմ, որ 2019թ․-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Խորհուրդը համալրվել է փորձառու և բանիմաց խորհրդի անդամներով, որոնք իրենց ամբողջ ներուժը, փորձն ու գիտելիքների պաշարը կուղղեն բանկի զարգացմանն ու առաջխաղացմանը»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:

Հաշվի առնելով, որ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը անցկացվել է COVID-19 համավարակի պայմաններում՝ ժողովին ներկա են եղել բաժնետերերն ու բանկի մի քանի ղեկավար, պահպանվել է սոցիալական հեռավորությունը, ապահովվել է դիմակների և ախտահանիչ նյութերի առկայությունը։

 «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկն է, որը ներկայացնում է նորագույն և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ բանկային ծառայությունների զարգացման համար և ստեղծելով հատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի 59 մասնաճյուղ ողջ երկրում: Լինելով դինամիկ զարգացող բանկերից մեկը, լայնացնելով մասնաճյուղային ցանցն ու բանկային ծառայությունների շրջանակը՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  Հայաստանի տնտեսության իրական հատվածի, մասնավորապես, ՓՄՁ վարկավորման հատվածի ակտիվ մասնակից է: Բանկը համագործակցում է 14 միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների հետ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ն առաջարկել է ՎԶԵԲ-ին ընդլայնել ՓՄՁ-ների աջակցությունը՝ արտահանման դիվերսիֆիկացման նպատակով

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությունը պայմանավորվել են առաջ մղել համագործակցության օրակարգը։

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

Հայկական դրամի օրը կնշվի DigiTec 2026 –ի շրջանակում՝ մասշտաբային ֆինտեխ–համաժողովի անցկացմամբ

Այս տարի Հայկական դրամի օրը նշվելու է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ լայնամասշտաբ ֆինտեխ-համաժողովի անցկացմամբ

Հայաստանն ու ԱԶԲ-ն քննարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան քննարկել են համագործակցության առաջիկա ուղղություններն ու ենթակառուցվածքային նախագծերը

IDBank-ն ու Idram –ը զարգացնում են երեխաների ֆինանսական գրագիտությունը

IDBank-ն ու Idram–ը գործարկել են երեխաների ֆինանսական գրագիտությանը նվիրված կրթական նախաձեռնություններ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img