ԱԿԲԱ Բանկը սահմանապահ Ճամբարակում մասնաճյուղ է գործարկել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ Բանկը սահմանամերձ ու սահմանապահ Ճամբարակ համայնքում գործարկել է «Ճամբարակ» մասնաճյուղը: Մինչև այս, համայնքի բնակիչները սպասարկվում էին Սևանի և Իջևանի մասնաճյուղերում. բանկ հասնելու համար ստիպված էին ճանապարհ անցել։ Այսուհետև ԱԿԲԱ Բանկի ծառայությունների ամբողջական փաթեթը կտրամադրի նաև թվով 60-րդ՝ «Ճամբարակ» մասնաճյուղը, հաղորդում է ԱԿԲԱ Բանկի մամուլի ծառայությունը։

«Մենք հնարավորություն կունենանք այս տարածաշրջանի ազգաբնակչության, բիզնես սուբյեկտների կարիքները բավարարել։ Շատ լավ պատկերացնում ենք հաճախորդների պահանջմունքները. իրենք մեզ են վստահում, մենք՝ իրենց, կա ձևավորված հարաբերություններ։ Վստահ եմ, որ այստեղ հաջողությամբ զարգացնելու ենք թե՛ գյուղատնտեսական, թե՛ մանր ու միջին բիզնեսը»,-ասաց ԱԿԲԱ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Նորաբաց մասնաճյուղում կգործի 24/7 Express Banking-ի սրահ, որտեղ քաղաքացիները կարող են շուրջօրյա գործարքներ կատարել՝ կոմունալ վճարել, վարկ մարել, ավանդ համալրել, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին և օգտվել բանկի տարբեր այլ ծառայություներից։ Բացման կապակցությամբ մինչև նոյեմբերի 30-ը նորաբաց մասնաճյուղի հաճախորդներին տրամադրվող ArCa Business և Visa Business քարտերը կտրամադրվեն առանց քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի՝ քարտի գործողության ամբողջ ընթացքում: Բացի այդ, մինչև նոյեմբերի 30-ը հաճախորդները արագ դրամական համակարգերի միջոցով ստանալով փոխանցումներ, պատահականության սկզբունքով 5 հաճախորդ կարող է հաղթել «ՎԵԳԱ» խանութի նվեր քարտ:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img