Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր՝ 5.25% տարեկան եկամտաբերությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Յունիբանկը հայտարարում է 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկման մասին: Պարտատոմսերի թողարկումը մեկնարկում է 2020թ.-ի սեպտեմբերի 1-ին: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, ձեռքբերման նվազագույն փաթեթը՝ 1000 ԱՄՆ դոլար, ինչը արժեթղթերը հասանելի է դարձնում ներդրողների, այդ թվում` ֆիզիկական անձանց լայն շրջանակի համար: Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսված է մինչև 2020 թ. հոկտեմբերի 7-ը: 

Թողարկման առաջնային ցուցակումը կանցկացվի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում, իսկ երկրորդայինը` Մոսկվայի բորսայում: Մինչ երկրորդային ցուցակումը Ռուսաստանում պարտատոմսերը կարող են գնել որակավորված ներդրողները, իսկ ցուցակման ավարտից հետո՝ նաև այլ ցանկացողները: 

Ռուսաստանում որպես տեղաբաշխման գործակալ հանդես կգա GX2 Invest ընկերությունը, որին կարելի է դիմել պարտատոմսերի ձեռքբերման հետ կապված ցանկացած հարցով: Հայաստանում մարկետմեյքերը (շուկա ստեղծող) «Արմենբրոկ» ԲԲԸ-ն է: 

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ներառված են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում (ISIN AMUNIBB2AER2): Այդպիսով ռուսաստանյան ներդրողները հնարավորություն ունեն պարտատոմսեր գնել պարզեցված ընթացակարգով՝ առանց Հայաստանում հաշիվ բացելու:   

Նոր թողարկման պարտատոմսերի մարումը տեղի կունենա 36 ամիս հետո: Ներդրողները յուրաքանչյուր եռամսյակ կստանան արժեկտրոնային եկամուտ` 5,25% տարեկան, ինչը գերազանցում է բանկային ավանդների միջին շուկայական տոկոսադրույքները: Համեմատության համար. Հայաստանում դոլարային ավանդների միջին տոկոսադրույքը չի գերազանցում տարեկան 4-4,5%-ը: Ռուսաստանաբնակ ներդրողների համար ֆինանսական գործիքն էլ ավելի գրավիչ առաջարկ է, քանի որ Ռուսաստանում դոլարային ավանդների միջին տոկոսադրույքները տարեկան 1,5% են, իսկ դոլարային պարտատոմսերինը`1,5-2,5%: Այսպիսով, Յունիբանկի պարտատոմսերի երաշխավորված եկամտաբերությունն ավելի քան 2 անգամ բարձր է: 

Ռուսաստանում ռեզիդենտների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Յունիբանկի պարտատոմսերից ստացված եկամուտը հարկվում է միայն Ռուսաստանում: Հայաստանում Ֆոնդային բորսայում ցուցակված՝ երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: 

Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում: 

«Հայաստանում և այժմ նաև Ռուսաստանում շատ ներդրողներ համոզվել են, որ Յունիբանկի պարտատոմսերը կապիտալը զգալիորեն ավելացնելու արդյունավետ միջոց են: Բնակչության ֆինանսական գրագիտությունը բարձրանում է և մարդիկ սկսում են գիտակցել, որ փողը պետք է աշխատի և եկամուտ բերի: Մենք բարձր ենք գնահատում մեր ներդրողների վստահությունը և առաջարկում ենք հուսալի, կայուն և իրացվելի ներդրումային գործիք»,- նշում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:   

Յունիբանկը մուտք է գործել պարտատոմսերի շուկա 2016թ.-ից: Ընդհանուր առմամբ բանկը ներդրողներին վճարել է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար և 350 միլիոն ՀՀ դրամ: Շրջանառության մեջ եղած ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլար և 1 միլիարդ ՀՀ դրամ: 

Յունիբանկը Հայաստանի մանրածախ բանկային ծառայությունների շուկայում առաջատարներից մեկն է: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20%-ը: Զարգացման հիմնական ուղղություններն են մանրածախ վարկավորումը, փոքր և միջին բիզնեսին ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև՝ Private Banking ուղղությունը: 

2015թ.-ին Յունիբանկը իրականացրեց IPO Հայաստանի ֆոնդային բորսայում: 2020թ.-ի օգոստոսին բանկն առաջին անգամ Հայաստանում ցուցակեց դոլարային պարտատոմսերը Մոսկվայի բորսայում: 

11-րդ թողարկման պարտատոմսերի պայմաններին և Ազդագրին կարելի է ծանոթանալ Յունիբանկի կայքում, ինչպես նաև Ինտերֆաքսի Տեղեկատվության բացահայտման կենտրոնում։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներին հասանելի է «Էքսպրես» վարկը, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 20 մլն ՀՀ դրամ բիզնեսի զարգացման նպատակով

Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում

Մհեր Անանյանը նշանակվել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմումՄհեր Անանյանը նշանակվել է Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմում

ՀՀ-ի վարկային կազմակերպությունների վարկային և լիզինգային պորտֆելը 2026 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է 681.8 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների համախառն պորտֆելը 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 681.8 մլրդ դրամ՝ նախորդ եռամսյակի համեմատ ավելանալով 1.64%-ով, իսկ տարվա սկզբի համեմատ՝ 3.23%-ով

Հուլիսին շուկայի կապիտալիզացիան գերազանցել է 426 մլրդ դրամը. Հայաստանի ֆոնդային բորսա

2026 թ.-ի հուլիսին բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան գերազանցել է 426 մլրդ դրամը, հայտնել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունից

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 0․19 կետով և կազմել 422․04 դրամ, ռուբլին նվազել է 0․73 կետով և կազմել 4․4144 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img