«Էյչ-Էս-Բի-Սի» խումբը լրացուցիչ 15,000 ԱՄՆ դոլար հատկացրեց Հայաստանում COVID-19 համավարակի հետևանքները մեղմելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հաշվի առնելով COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված ներկայիս իրավիճակը՝ առցանց հարթակներին անցումն ու դրանց կառավարումը դարձել են անհրաժեշտություն ինչպես սկսնակ, այնպես էլ գործող ձեռնարկատերերի համար։

Ի լրումն 30,00 ԱՄՆ դոլարի, որը տրամադրվել էր Հայկական Կարմիր խաչի ընկերությանը համավարակի բռնկման սկզբնական շրջանում, «Էյչ-Էս-Բի-Սի» խումբն այժմ հատկացրեց 15,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին «Կորոնավիրուսից տուժած անձանց թվային գրագիտության բարելավում» ծրագրի իրականացման համար:  Ծրագրի հիմնանպատակն է ստեղծել թվային վերափոխման գործընթացների հիմքեր թվայնացման համար անհրաժեշտ հմտություններ, գիտելիքներ և հնարավորություններ փոխանցելու և զարգացնելու միջոցով:

Ծրագրի երկու նպատակներն են

  • կատարելագործել թվային գրագիտությունը մի շարք վեբինարների միջոցով,
  • մշակել և իրականացնել թվային վերափոխման ռազմավարություններ:

Ծրագիրն ուղղված է  COVID-19 համավարակից տուժած ֆիզիկական և իրավաբանական այն անձանց, որոնք դժվարանում են անցում կատարել առցանց աշխատանքին, թեև այդ իրենց համար ռազմավարական նշանակություն ունի, և որոնց անհրաժեշտ է հավելյալ ժամանակ ու  ռեսուրսներ վերապատրաստման, ինչպես նաև հմտությունների ձեռքբերման ու զարգացման համար: Այսպիսով, ծրագիրը կթիրախավորի մրցութային հիմունքներով ընտրված առնվազն 50 մասնակիցների, որոնցից 25-ը կստանան թվային վերափոխման ռազմավարության մշակմանն ուղղված դասընթացներին մասնակցելու հնարավրություն մարզիչների և խորհրդատուների անմիջական ուղղորդմամբ: Ծրագրի ավարտին առնվազն 10 մասնակիցներ, որոնք հաջողությամբ կմշակեն իրենց ռազմավարությունները և կցուցաբերեն իրենց բիզնեսները թվայնացնելու պատրաստվածություն, 2 ամիսների ընթացքում կստանան շարունակական աջակցություն ամսական երկու անգամ կամ ավելին` ըստ անհրաժեշտության անհատական խորհրդատվության և պրակտիկ օգնության միջոցով:  

Ծրագիրը միտված է երկարաժամկետ արդյունքների ապահովմանը և այդ արդյունքների ընդլայնմանը: Վեբինարների ձայնագրությունները հասանելի կլինեն հատուկ ստեղծված YouTube-յան ալիքում՝ հանրության օգտագործման համար:

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2020թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,918 միլիարդ ԱՄՆ դոլար:

 «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 362 աշխատակիցների միջոցով: 2020թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են  298 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկեր:«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, իր գործունեությունը սկսելով դեռ 1990-ականներից, օժանդակում է Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը՝ ոգեշնչելով մարդկանց օգտագործել իրենց իսկ ներուժը։ Հիմնադրամը գործունեություն է ծավալում Հայաստանում, Արցախում և Վրաստանում՝ կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, տնտեսական և համայնքային զարգացման բնագավառներում: Հիմնադրամի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img