Բանկի՛ր ինչպես ուզում ես. ԱԿԲԱ Բանկը գործարկել է նոր սերնդի թվային հարթակ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ Բանկը գործարկել է նոր սերնդի ACBA Digital թվային հարթակը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվելու բանկային բազմաթիվ ծառայություններից թե՛ web, և թե՛ բջջային հավելվածի միջոցով: Այս մասին հայտնում է ԱԿԲԱ Բանկի մամուլի ծառայությունը:

ACBA Digital մոբայլ հավելվածը նաև հնարավորություն է ընձեռում Հայաստանում առաջին անգամ կատարել իրական NFC վճարումներ (NFC ծառայությունն այժմ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգի և Բանկի VISA վճարային քարտերի համար)։

ACBA Digital հարթակից բջջայինի միջոցով օգտվելու համար ԱԿԲԱ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն ներբեռնել ACBA Digital մոբայլ հավելվածը՝ հետևյալ հղումներով.

Android օպերացիոն համակարգի օգտատերերին խնդրում ենք թարմացումն իրականացնել հետևյալ հղմամբ:

IOS օպերացիոն համակարգի օգտատերերին խնդրում ենք թարմացումն իրականացնել հետևյալ հղմամբ:

«Այն անձինք, ովքեր դեռևս ԱԿԲԱ Բանկի հաճախորդներ չեն, նույնպես հնարավորություն ունեն ներբեռնել ACBA Digital մոբայլ հավելվածն ու օգտվել հարթակի բազմաթիվ առավելություններից։ Իսկ հարթակից լիարժեք օգտվելու համար ընդամենը պետք է դառնալ ԱԿԲԱ Բանկի հաճախորդ»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

Նոր սերնդի ACBA Digital թվային հարթակից (նաև՝ ACBA Digital մոբայլ հավելվածից) կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Նորարարական բազմաթիվ հնարավորությունների շնորհիվ ACBA Digital հարթակի միջոցով հնարավոր է օգտվել ժամանակակից բանկային ծառայություններից և իրականացնել մի շարք գործարքներ։

ACBA Digital-ի ընձեռած բոլոր հնարավորություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img