Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները հնարավորություն կստանան ներել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների վարկերը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որոնցով բանկերը և վարկային կազմակերպությունները հնարավորություն կստանան ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ու նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները։

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, նախագիծը ներկայացելիս, հայտարարեց, որ խոսքը ոչ միայն տույժերի և տուգանքների, այլև վարկային պարտավորության մայր գումարի մասին է։ Նրա խոսքով, այս նախագիծը նպատակ ունի ներել ոչ միայն ռազմական գործողություններին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորություները, այլև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապով փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները` համատեղությամբ ապրող ծնողներ, զավակներ և ամուսիններ։

«Ավելի վաղ նման օրենսդրական փոփոխություններում կային բացառություններ անհատ ձեռներեցների և նոտարների համար այն դեպքում, երբ նրանք, լինելով ֆիզիկական անձ, վարկեր էին վերցնում որպես ԱՁ կամ նոտար, այսինքն` որպես բիզնես սուբյեկտ։ Սակայն քանի որ այստեղ գործում է այլ տրամաբանություն, և խոսքը զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց մասին է, ապա առաջարկվում է, որպեսզի այդ հնարավորությունը տրամադրվի նաև ԱՁ–ներին», – ասաց նա։

Պողոսյանը նաև նշեց, որ քանի որ վարկերի ներումը կարող է առաջացնել հարկային հետևանք` եկամտի հաշվեգրում, հետևաբար նաև՝ եկամտային հարկի փոխանցում բյուջե, առաջարկվում է վարկի ներվող գումարները դիտարկել որպես նվազեցվող եկամուտ, որպեսզի բանկերն ազատվեն եկամտային հարկ վճարելուց:

Պետությունն իր հերթին իր վրա է վերցնում ֆինանսական կորուստների մի մասը, որոնք առաջացել են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից եկամուտ չստանալու հետևանքով։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img