Fitch Ratings միջազգային գործակալությունը հետ է կանչել Երևանի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հետ է կանչել Երևան քաղաքի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները (IDR) արտարժույթով և ազգային արժույթով, քանի որ էմիտենտը որոշել է դադարեցնել վարկանիշային գործընթացին մասնակցել: Այս մասին նշվում է գործակալություն ստացված մամուլի հաղորդագրության մեջ:

«Այսպիսով, Fitch –ն այլևս չի ունենա բավարար տեղեկատվություն վարկանիշը պահպանելու համար: Ըստ այդմ, Fitch-ն այլևս վերլուծություն չի իրականացնում Երևան քաղաքի համար, այդ թվում` բնապահպանական, սոցիալական և կառավարման գործոնների համապատասխանության գնահատականները: Վարկանիշները հետ են կանչվել հետևյալ պատճառով՝ սխալ կամ անբավարար տեղեկատվության տրամադրում», – նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Երևանի (Հայաստանի) էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշն արտարժույթով`«BB»–ից մինչև «B+»` «Կայուն» կանխատեսմամբ:

 Վարկանիշի այս նվազեցումը հետևում է Հայաստանի սուվերեն վարկանիշերի վերաբերյալ նմանատիպ գործողությանը, որը պայմանավորված է երկրում սպասվածից ավելի լուրջ տնտեսական իրավիճակի վատթարացմամբ կորոնավիրուսի համաճարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների սրացման հետևանքով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img