Հիմա առավել քան կարևոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին․ Հայաստանի բանկերի միության

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հիմա առավել քան կարևոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ասվում է Հայաստանի բանկերի միության՝ բանկային աշխատողի օրվա կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ։

Հայաստանի բանկերի միությունն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր քաջարի մարտիկներին, ովքեր անմնացորդ նվիրվածությամբ ու անկոտրում հաստատակամությամբ պայքարեցին հանուն հայրենի հողի ու վաղվա օրվա:

Ստեղծված պայմաններում Միության գնահատանքի և երախտիքի խոսքն ուղղված է նաև համակարգի աշխատակիցներին, ովքեր պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում ու թիկունքում միացան համազգային պայքարին:

«Հայրենիքի պաշտպանության գործին կամավորագրվել և զորահավաքային շրջանակներում առաջնագիծ են մեկնել առևտրային բանկերի 412 աշխատակիցներ: Ցավոք, նրանց շարքերում ունենք նաև զոհեր ու վիրավորներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ համակարգն ու աշխատակիցները թիկունքում ևս արել են հնարավորը՝ առաջնագծում կռվող զինվորի ու նրա ընտանիքի համար:

Միանալով հայրենիքում և աշխարհասփյուռ հայության կողմից նախաձեռնվող և Արցախին ուղղված ծրագրերին՝ տարբեր ուղղություններով ցուցաբերվել է նաև ֆինանսական և հումանիտար աջակցություն: Մասնավորապես՝ դրամական փոխանցումներ են կատարվել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: Բանկերի և համակարգի աշխատակիցների ջանքերով համակարգված աշխատանք է տարվել պարեն, հագուստ, դեղորայք, առաջնային անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելու և առաջնագիծ հասցնելու, ինչպես նաև Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին կացարանով ապահովելու նպատակով:

ՀԲՆ-ն նշում է, որ ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը, առևտրային բանկերի կողմից նախեձեռնվել են նաև հաճախորդների աջակցության ծրագրեր՝ վարկի մարման ժամկետի հետաձգումից մինչև վարկերի մասնակի կամ ամբողջական ներումներ:

«Մշտապես իր ներդրումն ունենալով երկրի զարգացման, տնտեսության և ֆինանսական կայունության ապահովության գործում՝ բանկային համակարգն ամենայն պատասխանատվությամբ շարունակելու է իր գործն ու առաքելությունը` քաջ գիտակցելով, որ հիմա առավել քան կարևոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը»,- ասվում է ՀԲՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարության որոշմամբ 2003թ.-ից նոյեմբերի 22-ը Հայաստանում նշվում է որպես բանկային աշխատողի օր: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1993թ.-ի այդ օրը սովետական ռուբլու փոխարեն Հայաստանում շրջանառության մեջ դրվեց  հայկական դրամը:-0-        

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img