Արդշինբանկը ճանաչվել է Հայաստանի 2020թ. ամենահուսալի բանկը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակում ամերիկյան հայտնի «Global Finance»  ամսագիրը 2020 թվականին, չորրորդ տարին անընդմեջ, Արդշինբանկը ճանաչել է որպես Հայաստանի ամենահուսալի բանկը: Այս մասին հայտնում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

«Տարվա ամենահուսալի բանկ» տիտղոսը շնորհվում է բանկի գործունեության այնպիսի կարեւոր ցուցանիշների հիման վրա, ինչպիսիք են Moody’s, Standard & Poor’ s եւ Fitch միջազգային վարկանիշային գործակալություններից առնվազն երկուսի կողմից արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների վարկանիշների վերլուծության արդյունքները և աշխարհի 112 երկրների 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների վերլուծության ցուցանիշները:

Ըստ ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջարրապուտոյի՝ 2020 թվականի ընթացքում աշխարհը տառապել է COVID-19 համավարակից եւ տնտեսական ակտիվության կտրուկ անկումից, ինչն էապես ազդել է բանկերի վարկունակության վրա: «Global Finance» – ի կողմից կազմված վարկանիշները ընկերությունների, ներդրողների եւ անհատների կողմից կօգտագործվեն առաջին հերթին բանկերի հարաբերական անվտանգության գնահատման համար, որոնց հետ նրանք կորոշեն համագործակցել:

«Մենք բարձր ենք գնահատում միջազգային մակարդակով մեր հաջողությունների ճանաչումը։ Համաշխարհային ճգնաժամի ընթացքում, երբ համաճարակի պատճառով բոլորս հայտնվեցինք նոր իրականության մեջ, Արդշինբանկը հետագայում ևս կշարունակի գնալ հուսալիության, ծառայությունների որակի եւ ֆինանսական հաջող արդյունքների ճանապարհով», – իրադարձությունը մեկնաբանել է Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Global Finance»  ամսագիրը Արդշինբանկը ճանաչել էր 2020թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում»: «ՀՀ տարվա լավագույն բանկ» 2020թ.-ին Արդշինբանկը ճանաչվել էր նաև Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության «Euromoney»հեղինակավոր ամսագրի կողմից, իսկ Financial Times հրատարակչության The Banker ամսագիրը Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը ճանաչել էր որպես 2020թ. «Տարվա գործարք» Եվրոպայում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img