Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի ֆոնդային բորսայի և Եվրասիական զարգացման բանկի միջև երկամյա համագործակցությունը նշանակալի արդյունքներ է գրանցում։ Ծավալուն և տևական աշխատանքների արդյունքում Եվրասիական զարգացման բանկը հաստատել է Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ-ին տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագիր, որի վերաբերյալ պայմանգիրը երկու կողմերի միջև կնքվեց 2020թ-ի դեկտեմբերի 29-ին, հաղորդում է AMX մարքեթինգի և հաղորդակցության բաժինը։

Պայմանագրով ԵԶԲ-ն նախատեսում է ֆինանսավորել Հայատանի ֆոնդային բորսայի առևտրային նոր համակարգի և տեխնիկական միջոցների վերազինման ու ներդրման հետ կապված ծախսերի հիմնական մասը։ Առևտրի նոր համակարգը արդիական և միջազգային ստանդարտներին համապատասխան առևտրային ծրագրային ապահովումից բացի նաև հնարավորություն կտա ցանկացած ներդրողի բրոքեր-դիլերի միջոցով ուղիղ հասանելիություն ստանալ բորսայի առևտրային հարթակներին և իրականացնել առցանց իրական ժամանակում առևտուր։ Վերջինս ամենակարևոր նախադրյալներից մեկն է հանդիսանում 21-րդ դարի ժամանակակից բորսայական ծառայությունների որակի և գրավչության տեսանկյունից` միջազգային ներդրողներին հնարավորություն տալով առևտուր իրականացնել բորսայում իրենց տեխնիկական չափորոշիչներին համապատասխան։

Կարևորելով Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվելիք այս ծրագիրը՝ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշեց․ «Տեխնոլոգիական արդիականացումը Հայաստանի ֆոնդային բորսայի առաջնահերթությունն է, քանի որ բորսայի հաջողության նախադրյալներից մեկը հանդիսանում է բորսայի հասանելիությունը առևտուր իրականացնողների լայն շրջանակին։ Մենք բարձր ենք գնահատում Եվրասիական զարգացման բանկի աջակցությունը՝ զարգացնելու Հայաստանի կապիտալի շուկան։ Առևտրային նոր համակարգի ներդրումը կնպաստի բորսայական առևտրի մասնակիցների թվաքանակի ավելացմանը, շրջանառվող արժեթղթերի և առևտրի ծավալի աճին, նոր բորսայական ծառայությունների ներդրմանը, ինչպես նաև կմեծացնի ընկերությունների հետաքրքրությունը՝ ցուցակվելու և թողարկելու արժեթղթեր, քանի որ առևտրի թույլատրված արժեթղթերը հասանալի են լինելու ներդրողների լայն շրջանակների, այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դուրս։ Տվյալ գործոններն անշուշտ կնպաստեն բորսայի հիմնական ֆինանսական ցուցանիշների էլ ավելի բարելավմանը»։

Եվրասիական զարգացման բանկի Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Արմեն Մելկիկյանը, ընդգծելով ծրագրի միջազգային նշանակությունը, մասնավորապես նշեց․ «Հայաստանի ֆոնդային բորսայի տեխնոլոգիական արդիականացումը հնարավություն կտա հաջողությամբ ինտեգրել AMX-ի բորսայական ենթակառուցվածքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսական շուկաներին՝ նպաստելով կապիտալի շուկայում ներդրումների աճին և առևտրի ծավալների մեծացմանը»։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է՝ հանդիսանալով նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img