ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է արագ դրամական փոխանցումների համակարգով արտարժութային փոխանցումների վճարումը ՀՀ դրամով

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ծավալով` իր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների լայն հնարավորություններ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Բանկում սպասարկվում են արագ դրամական փոխանցումների 6 համակարգեր՝ MoneyGram, Unistream, IntelExpress, БЭСТ, Conversе Transfer, Telcell: 

Իր հաճախորդներին մշտապես առաջարկելով սպասարկման նոր և հարմարավետ պայմաններ՝   ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է IntelExpress համակարգի միջոցով արտարժութային  փոխանցումների ՀՀ դրամով վճարման ծառայությունը: Տվյալ ծառայությունը թույլ է տալիս արտերկրից իրականացնել արտարժույթով  փոխանցումներ IntelExpress համակարգով՝ փոխանցված գումարը ՀՀ դրամով ստանալու հնարավորությամբ: Այդ նպատակով ուղարկողը փոխանցումն  իրականացնելիս պարզապես  նշում է գումարի տրամադրման եղանակը՝ ՀՀ դրամով: 

Վրաստանից IntelExpress դրամական փոխանցումների համակարգով առկա է նաև ազգային արժույթով և ՀՀ դրամով դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն՝ դրանով իսկ ստացողին ընձեռելով փոխանցման գումարը ՀՀ դրամով ստանալու հնարավորություն:    

Վերոնշյալ հնարավորությունների շնորհիվ՝ փոխանցումը կատարելիս փոխանցողը տեղեկացվում է ՀՀ դրամով վճարման ենթակա գումարի մասին, որը հաշվարկվում է  համակարգի՝ փոխանցման պահին գործող ներքին փոխարժեքով: 

Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է  1-ից 3% (կախված ուղարկող երկրից): 

IntelExpress արագ դրամական փոխանցումների համակարգը հաճախորդին հնարավորություն է ընձեռում արագ և հուսալի տարբերակով 10 րոպեի ընթացքում գումար փոխանցել իր հարազատներին, բարեկամներին, ընկերներին՝  աշխարհի  ավելի քան 44  երկրներ: 

Իր հաճախորդների հարմարավետությունն առավելագույնս ապահովելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է բարելավել իր հեռահար ծառայությունները և հաճախորդներին հնարավորություն է ընձեռում դրամական փոխանցումներ ստանալ հետևյալ ծառայություններից որևէ մեկի միջոցով՝ առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության. 

• լրացնելով կարճ օնլայն հայտ Բանկի կայքում՝ հետևյալ հղմամբ

•  զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով

•  պատվիրելով հետադարձ զանգ Բանկի կայքում

•  Վիդեո Բանկ ծառայության միջոցով

•  Telcell վճարային տերմինալների միջոցով

•  ուղարկելով դիմում Mobile/Internet banking հավելվածներով: 

Պարբերաբար դրամական փոխանցումներ ստացող հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել VTB-Transfer հատուկ քարտից, որը հաճախորդին  նաև տալիս է հնարավորություն՝ քարտին փոխանցումը մուտքագրվելու պահին փոխանցված գումարները արտոնյալ փոխարժեքով փոխարկելու, փոխանցված գումարը Բանկի բանկոմատներից ՀՀ դրամով անվճար ստանալու, փոխանցված գումարը Բանկի մասնաճյուղերում արտարժույթով կանխիկ անվճար ստանալու, ինչպես նաև՝ մինչև 1 մլն դրամ վարկային գիծ ստանալու հնարավորություն:

Բանկի դրամական փոխանցումների համակարգերի մասին մանրամասն  տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կայքից, Բանկի մասնաճյուղերում  կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img