Կոնվերս Բանկը կրկին ՎԶԵԲ-ի «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր» մրցանակակիրն է

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի Աջակցման Ծրագրի «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր 2019» հեղինակավոր մրցանակին՝ ջրի բնական ռեսուրսների խնայմանն ու արդյունավետ ջրօգտագործմանն ուղղված տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու համար, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

 Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանն ասում է. «Կանաչ ֆինանսավորումը Բանկի ռազմավարությամբ ամրագրված գերակա ուղղություններից է, եւ ՎԶԵԲ-ի այս մրցանակը հերթական անգամ ապացուցում է էներգաարդյունավետ և կանաչ վարկավորման  խթանման ուղղութամբ Կոնվերս Բանկի ջանքերի արդյունավետությունը: Նախորդ տարի այս պատվավոր մրցանակով ՎԶԵԲ-ը արձանագրեց մեր հաջողությունը՝ Էներգաարդյունավետությանը միտված նախագծում, իսկ այս տարի՝ արդյունավետ ջրօգտագործման նախագծում: Շնորհակալություն ենք հայտնում մեր երկարամյա գործընկերին՝ ՎԶԵԲ-ին և գերմանական Կոմմերցբանկին, շարունակական վստահության եւ աջակցության համար, ինչը թույլ է տալիս առավել հաստատուն գործել մեր միջազգային նախաձեռնություններում»:

ՎԶԵԲ Ֆինանսական հաստատությունների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժն իր խոսքում նշում է. «Մինչև համաճարակի տարածումը առևտրի ֆինանսավորումն արդեն իսկ մեծ ճնշման տակ էր գնալով աճող պրոտեկցիոնիզմի և աշխարհաքաղաքական մարտահրավերների պատճառով: Սկզբնական շրջանում համաճարակը լուրջ խաթարումներ առաջացրեց առևտրային հոսքերում, սակայն պարզվում է՝ համաշխարհային առևտուրն ավելի դիմացկուն է, քան կարող էինք ենթադրել: Այսօր այն էական դեր է խաղում համաշխարհային տնտեսության կայունության պահպանման գործում: Այդուհանդերձ, առևտուրը՝ գուցե նույնիսկ ավելի, քան տնտեսության մյուս ուղղությունները, կրում է հատուկ պատասխանատվություն համաճարակից հետո ավելի լավ աշխարհ կառուցելու հարցում. աշխարհ, որն ավելի կանաչ է և կայուն: Մենք երկար տարիներ աշխատում ենք մեր հաճախորդների հետ կանաչ առևտրի խթանման ուղղությամբ, և մենք հպարտ և ուրախ ենք ճանաչել նրանց ձեռքբերումները Green TFP մրցանակների միջոցով»:

Commerzbank-ի ֆինանսական հաստատությունների տարածաշրջանային ղեկավար Հանս Կրոնը այս համատեղ մրցանակի մասին ասում է. «Commerzbank-ն անչափ ուրախ է, որ ՎԶԵԲ-ն ընտրել է հենց այս գործարքն իր հեղինակավոր «կանաչ առևտուր» մրցանակի համար: Միջազգային առևտրի աջակցությունը մշտապես եղել է առաջնահերթություն մեր օրակարգում: Վերջին տարիների ընթացքում կայուն ֆինանսավորումը ևս Commerzbank-ի հիմնական ուղղություններից մեկն է դարձել: Եվ մենք անչափ հպարտ ենք, որ մեր արժեքավոր գործընկեր Converse Bank-ը և Commerzbank-ը համատեղ արժանացել են ՎԶԵԲ-ի՝ «Տարվա Գործարք – Կանաչ Առևտուր  պատվավոր մրցանակին»:

«ԷՅ ԸՆԴ ԷՄ Ռեյր» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ RARE) ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ Կոտայքի մարզում քաղցրահամ և հանքային ջրերի արդյունահանման և շշալցման գործարանի հիմնադրման նպատակով: Բնական աղբյուրի ջուրը որևէ կերպ չի մշակվում՝ կատարվում է միայն շշալցում՝ պահպանելով ջրի բոլոր բնական օգտակար հատկանիշները: Գործարանը կառուցվել է ամենաբարձր չափանիշներին համապատասխան`  ներմուծվել և տեղադրվել են Գերմանական KHS ընկերության կողմից արտադրված ժամանակակից սարքավորումներ՝ Կոնվերս Բանկի կողմից փաստաթղթային ակրեդետիվի թողարկման միջոցով: Ակրեդիտիվը հաստատվել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի կողմից և ապահովվել ՎԶԵԲ-ի՝ կոմերցիոն և քաղաքական հնարավոր ռիսկերը ծածկող 100% երաշխիքով: Նշենք, որ Կոնվերս Բանկն այս պահին նման պատվավոր մրցանակի արժանացած միակ հայաստանյան բանկն է:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img