ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունը փաստաթղթային բիզնեսի շրջանակում՝ ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի և «Ֆոտոն» ՍՊԸ-ի համագործակցությունն ունի մի քանի տարվա պատմություն, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկը:

Ընկերությունն ակտիվ սպասարկվում է Բանկում 2017թ-ից. հաշվարկադրամարկղային ծառայությունների շրջանակներում, մասնավորապես՝ իրականացնում է միջբանկային փոխանցումներ, փոխարկման անկանխիկ գործարքներ, վճարումներ պետբյուջե: Իսկ 2020թ.-ից սկսած՝ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ փաստաթղթային բիզնեսի շրջանակներում. Բանկը պարբերաբար, ելնելով ընկերության պահանջներից, տրամադրում է «Ֆոտոն» ՍՊԸ-ին բանկային երաշխիքներ՝ որպես գործընկեր կազմակերպությունների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք:

«Ֆոտոն» ՍՊԸ-ի գործունեությունը բազմաբնույթ է. ընկերությունը, ներմուծելով Ռուսաստանից ձավարեղենի և մակարոնեղենի լայն տեսականի, հանդիսանում է սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև արտադրում է գրասենյակային, խոհանոցային և փափուկ կահույք: 

Զբաղեցնելով առաջատար դիրքեր կահույքի արտադրության և սննդամթերքի մեծածախ վաճառքի շուկաներում՝ «Ֆոտոն» ՍՊԸ-ն ակտիվորեն մասնակցում է ինչպես կահույքի և կահույքային պարագաների (հիմնականում գրասենյակային կահույքի) արտադրության և մատակարարման, այնպես էլ պարենային ապրանքների գնման և մատակարարման (հիմնականում մանկապարտեզներին) տենդերներին: 

«Ֆոտոն» ՍՊԸ-ի ֆինանսավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից հանդիսանում է ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական և հնարավորություն է ընձեռում զարգանալ, կնքել խոշոր պայմանագրեր, պահպանել սեփական միջոցներն ու ակտիվները, արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական մուտքերը և ընդլայնել մրցակցային առավելությունները: 

Կանգ չառնելով ձեռք բերված հաջողությունների վրա՝ «Ֆոտոն» ՍՊԸ-ն նախատեսում է ապագայում ավելի զարգացնել իր բիզնեսը՝ ապահովելով գերիշխող դիրք Հայաստանի սպառողական շուկայում: 

ՎՏԲ-Հայաստան Բանկն, առանձնակի կարևորելով փոքր և միջին բիզնեսի վարկավորումն ու սպասարկումը, յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառում է ֆինանսավորման անհատական մոտեցում՝ հաշվի առնելով վերջինիս բիզնեսի գործունեության առանձնահատկությունները:

Բանկային երաշխիքը՝ պայմանագրերի ապահովման ձև է, որով ՎՏԲ-Հայաստան Բանկը երաշխավորում է հաճախորդի կողմից՝ երրորդ կողմի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը: Ֆինանսավորման այս գործիքը լավագույնն է և ամենաարդյունավետը կապալառու/մատակարար ընկերությունների համար, որոնք կնքում են մատակարարման խոշոր պայմանագրեր գործընկեր կազմակերպությունների հետ կամ պատրաստվում են մասնակցել պետական գնումների և ​​տենդերների: Բանկային երաշխիքն, իր հերթին, հանդիսանում է հաճախորդ-պրինցիպալի բիզնեսի դրական գնահատման գրավական, քանի որ երաշխիք տրամադրելիս՝ Բանկը մանրակրկիտ ստուգում է հաճախորդին: Այդ իսկ պատճառով բանկային երաշխիքը հանդես է գալիս որպես ընկերության ֆինանսական կայունության, պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img