ԱրարատԲանկն ավստրիական Raiffeisen Bank-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./ԱՌԿԱ/. Հերթական՝ ութերորդ անգամ, ԱրարատԲանկն արժանացավ ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն» (STP Quality Award) մրցանակին, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Վերջինս շնորհվում է աշխարհի տարբեր երկրների լավագույն գործընկեր բանկերին SWIFT փոխանցումների ոլորտում բարձր որակական և քանակական  չափանիշների ապահովման համար:

ԱրարատԲանկը միջազգային փոխանցումները մշակում է STP (Straight Through Processing) ավտոմատացված լուծումների միջոցով, ինչն ապահովում է վճարային գործընթացի առավելագույն արագություն:

«Տարիների ընթացքում Raiffeisen Bank-ի հետ ձևավորվել է  փոխշահավետ համագործակցության հարուստ փորձ, ինչը հնարավորություն է ընձեռել կիրառել միջազգային գործընկերոջ կողմից առաջարկվող ֆինանսական գործիքների լայն տեսականին, ինչպես նաև օգտվել աշխատակիցների մասնագիտական  վերապատրաստման պարբերաբար կազմակերպվող ծրագրերից։ Արդյունքում՝ Բանկին հաջողվել է շարունակաբար բարելավել սպասարկման որակը և գործիքակազմը՝ ուրույն տեղը զբաղեցնելով ՀՀ ֆինանսական շուկայում։ Raiffeisen Bank-ի կողմից շնորհված մրցանակը ոգևորող է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող։ Շնորհակալ ենք մեր գործընկերոջը նման բարձր գնահատականի համար»,  – ասել է Միջազգային գործառնությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img