25-ամյա Լիլիթը 0-ից ընտանեկան բիզնես է ստեղծել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. Խալաթյանների ընտանիքն իրենց փոքրիկ ռեստորան-հյուրատանը «տեղավորել» է ամբողջ Վայոց ձորը. ավանդական ուտեստները, ավանդույթները, կենցաղն ու մշակույթը 25-ամյա Լիլիթն ու իր ընտանիքը ներկայացնում են տեղացի ու արտասահմանցի հյուրերին, հայտնում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Հյուրընկալությունը Խալաթյանների ընտանիքում փոխանցվել է սերնդեսերունդ: Դեռ 1994թ.-ին Լիլիթի պապն ընդունում էր արտասահմանցի հյուրերին, ներկայացնում  լավաշի պատրաստման արարողությունը, հայկական ավանդույթները, հայկական ընտանեկան  սեղան գցում և նոր միայն ճանապարհում: Ընտանեկան հյուրասիրությունն ու ավանդույթներն այժմ Լիլիթն է շարունակում, բայց արդեն որպես բիզնես: «Ընկուզենու տակ». Խալաթյաններն այսպես կոչեցին իրենց ռեստորան-հյուրատունն ու մեկնարկեցին ընտանեկան բիզնեսը:

Լիլիթին բիզնես գիտելիքների զարգացման գործում ձեռք մեկնեց Ակբա բանկը՝ սկսնակ ձեռներեցների համար իրականացվող դասընթացով:

«Դասընթացը մեզ համար մոտիվացիայի աղբյուր դարձավ, նաև՝ կայուն կազմակերպված աշխատանքի սկիզբ, օգնեց թիմային աշխատել: Գործունեության սկզբում սա կարևոր ձեռքբերում է: Երիտասարդ լինելով մի քիչ ամբիցիոզ ես լինում, իսկ դասընթացն օգնում է, որ բիզնեսն ու աշխատանքային պրոցեսը դիտարկեմ այլ կողմով և ավելի մտածված», – նշում է երիտասարդ գործարար Լիլիթը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img