Ապարանում հիմնվել է վարդերի «քաղաք» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. Արևոտ օրերով հարուստ Ապարանում՝ սարի լանջին, բացվում է վարդաքաղաքը։ 2.5 հեկտար ջերմատանը միայն հոլանդական վարդեր են՝ անուշաբույր, գույնզգույն ու եզակի տեսակներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ամբողջությամբ ավտոմատացված՝ 4-րդ սերնդի ջերմատունը հիմնվել է 2019-ին՝ Սարալանջում: «Ռոզ Ֆիլդ» ընկերությունը սկզբում դժվարությունների շատ է հանդիպել, բայց կար համախմբող գաղափար. ստեղծել հայկական ծաղկային դրախտ։ Այստեղ ներկայացված են հոլանդական 18 տեսակի վարդեր, որոնք բացի տեղական շուկայից կարտահանվեն նաև ԵԱՏՄ երկրներ։

Ջերմատունն այժմ աշխատատեղ է 35 ընտանիքի համար, մինչև տարեվերջ նախատեսում են ունենալ 85 աշխատատեղ և ընդլայնվել Հայաստանի մյուս մարզերում։

«Ռոզ Ֆիլդ» ընկերության գործընկերները Ակբա բանկն ու ֆինանսական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգն են, որոնք աջակցեցին ջերմատան գաղափարի իրականացմանը նույնիսկ ամենաբարդ տարում։

«Ջերմատան կառուցումը սկսել ենք պանդեմիայով, հետո՝ 44-օրյա պատերազմը, բայց ամբողջ ընթացքում չի դադարել մեր մատակարարումը,  ֆինասավորումը: Ակբա բանկը առաջին իսկ պահից հավատաց, կանգնեց մեր կողքին և աշխատանքի ամբողջ ընթացքում մեր հարաբերությունները միայն գործընկերային չէին, այլ՝ շատ ավելի ջերմ ու ընկերական», – նշում է  «Ռոզ Ֆիլդ» ընկերության տնօրեն Հայկ Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img