ՎՏԲ-Հայաստան Բանկը և Ucom ընկերությունը հայտարարել են համագործակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ելնելով հաճախորդների պահանջներից, շարունակում է զարգացնել մանրածախ պրոդուկտների շարքը և մշակել շահավետ առաջարկներ շուկայի հիմնական մասնակիցների հետ համատեղ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան բանկի մամուլի ծառայությունը:

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել  ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:

Ucom-ը, հանդիսանալով IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման բացարձակ առաջատարը և զբաղեցնելով առաջատար դիրքեր շարժական ինտերնետի շուկայում՝  հաճախորդներին առաջարկում է բջջային հեռախոսների, էլեկտրոնային սարքավորումների, գաջեթների, աքսեսուարների և էլեկտրոնային ինքնագնացների լայն տեսականի:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom-ի համագործակցության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու հեռախոսների նորագույն մոդելներ և իրենց  անհրաժեշտ այլ էլեկտրոնային սարքավորումներ` արագ, պարզ և շահավետ պայմաններով: Ապառիկ վարկը ձևակերպվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում: Վարկ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և սոցիալական քարտ:

Համագործակցության շրջանակներում գործում է սմարթֆոնների գնման հատուկ առաջարկ Ucom ընկերության կողմից: Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայությանը 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում ապառիկ գնել սմարթֆոններ՝ 2 տարի մարման ժամկետով՝ վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում վճարելով միայն մայր գումար՝ առանց որևէ տոկոսների և միջնորդավճարների:

Վարկավորման հիմնական պայմաններն են.

· վարկի գումար` 30 հազար – 1,5 միլիոն ՀՀ դրամ,

· տարեկան տոկոսադրույք` 0%,

· ամսական միջնորդավճար` կախված ձեռք բերվող ապրանքի տեսակից՝ 0% -ից  մինչև 1.01%  (0% գործում է հատուկ առաջարկի դեպքում),

· փաստացի տոկոսադրույք՝ 0%-24%,

·  վարկի գործողության ժամկետ` 3-ից մինչև 48 ամիս՝ կախված ձեռք բերվող ապրանքի տեսակից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ, Բանկի մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում կամ https://www.ucom.am հղմամբ:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img