ԱրարատԲանկն ու Incofin IM-ը 3 մլն եվրոյի վարկային պայմանագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը 3 մլն եվրո է ներգրավել Incofin Investment Management ֆինանսական հաստատության կողմից երաշխավորված երկու հիմնադրամներից՝ 1,5 միլիոն եվրո Volksvermogen NV-ից և 1,5 միլիոն եվրո Incofin CVSO-ից՝ ապահովելով փոքր վարկերի հասանելիությունը միկրո ձեռնարկատերերի համար, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։


«2012թ.-ից ի վեր Incofin IM-ի հետ համագործակցությունը վկայում է կայուն և արդյունավետ համագործակցության մասին երկու կառույցների միջև։ Պետք է փաստեմ, որ COVID-19 համավարակով պայմանավորված ճգնաժամի պայմաններում ԱրարատԲանկը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել փոքր և միջին ձեռնարկություններին՝ կարևորելով ձեռնարկությունների կայուն զարգացումը ի նպաստ երկրի տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը։ Դեռ 2020թ․-ի դեկտեմբեր ամսին ԱրարատԲանկը 5 մլն դոլար է ներգարվել Incofin IM-ի կողմից երաշխավորված Microfinance Enhancement Facility (MEF) ընկերությունից՝ Հայաստանում ՓՄՁ ոլորտը խթանելու նպատակով։ Այս անգամ ներգրավումը եվրոյով է։ Հատկանշական է, որ Բանկի գործող պորտֆելի շուրջ 4,000,000 եվրո ծավալով վարկեր արդեն տեղաբաշխվել են Incofin-ի միջոցներից»,- նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։
«ԱրարատԲանկը և Incofin ընկերությունը սերտորեն համագործակցում են դեռ 2012 թ.-ից: Որպես սոցիալական և բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող ընկերություն՝ մենք փորձում ենք աջակցել մեր հաճախորդներին ոչ միայն լավ, այլև դժվարին ժամանակներում: Ուստի, ուրախ ենք, որ այս նոր գործարքի մեջ ներգրավել ենք Incofin ընկերության ևս երկու հիմնադրամ»,- ասել է Incofin IM-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Յան Դիվայնգարթը:

Incofin IM–ի մասին


Incofin Investment Management-ը համաշխարհային սոցիալական և բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող ընկերություն է, որի ուշադրության կենտրոնում է գյուղատնտեսության և գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորումը: Incofin-ը, առաջնորդվելով ներառական առաջընթացը խթանելու ցանկությամբ, ձգտում է բավարարել ձեռներեցների կարիքները՝ պակաս արտոնություններ ունեցող մարդկանց կյանքը բարելավելու նպատակով: Incofin IM-ը AIFM-ի կողմից լիցենզավորված հիմնադրամի կառավարիչ է և կառավարում է ավելի քան 1 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվներ: Incofin IM-ը ունի ավելի քան 60 արհեստավարժ մասնագետներից բաղկացած թիմ՝ կենտրոնացված Բելգիայի գլխամասային գրասենյակում և Կամբոջայի, Կոլումբիայի, Հնդկաստանի և Քենիայի տեղական ներդրումային գրասենյակներում:

ԱրարատԲանկի մասին

ԱրարատԲանկ բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին և ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ և ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով և կորպորատիվ կառավարման լավագույն փորձով բանկն ունի 53 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 17 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ բանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Այսպես, իր գործունեության արդյունքում 2021թ․-ի 1-ին եռամսյակի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 501.8 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներից վարկային ներդրումները կազմել են 281.2 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 54.8%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (154.1 մլն դոլար), իսկ 47.7%-ը՝ մանրածախ վարկավորմանը (134.1 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 426.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 30.0%-ը կամ 127.8 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 23.5%-ը կամ 100.3 մլն դոլարը ժամկետային ավանդներին և 22.4%-ը կամ 95.3 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 12.9 մլն դոլարի չափով (14.8%):

Բանկի ընդհանուր կապիտալը, պայմանավորված ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ, նախորդ տարվա 73.2 մլն դոլարի համեմատ աճել է՝ կազմելով 75.5 մլն դոլար: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել է 3.4 մլն դոլար:

Բանկը 1-ին եռամսյակում ապահովել է կապիտալի համարժեքության 14.73% և ընդհանուր իրացվելիության 27.49% մակարդակ:

Ավելին՝https://www.araratbank.am և https://www.facebook.com/AraratBankofficial։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հուլիսի 27–31)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը ձևավորում էին բանկային հատվածի տվյալները, վարկանիշային սահմանումները, գնաճի և պետական պարտքի կանխատեսումները, արտարժույթի փոխարժեքների դինամիկան, «Բիբլոս Բանկ Արմենիա»-ում կադրային փոփոխությունը և Ռուսաստան ապրանքների մատակարարման սահմանափակումների հնարավոր ազդեցության փորձագիտական գնահատականը

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը դադարեցնում է գործունեությունը բանկում

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը 2026 թ․ օգոստոսի 1-ից դադարեցնելու է իր գործունեությունը բանկում

Արտերկրից դեպի Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը I կիսամյակում ավելացել է մոտ 2,3 անգամ

Միայն հունիսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 292,5 մլն դոլար՝ անցյալ տարվա մայիսի 75,9 մլն դոլարի դիմաց

Հայաստանի բանկերի ակտիվներն առաջին կիսամյակում աճել են 8,1%-ով՝ հասնելով 13,8 տրլն դրամի. ՀԲՄ

Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 13,8 տրլն դրամ՝ տարեսկզբից ավելանալով 8,1%-ով, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը

Moody’s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

Moody's Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img