ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

iStudent քարտն առանձնահատուկ երիտասարդական դիզայնով բազմարժութային և միջազգային քարտ է, որը սպասարկվում է հատուկ սակագներով և ինչն առավել առաջնային է այս սեգմենտի հաճախորդների համար՝ հնարավորություն է տալիս կատարել առցանց գնումներ՝ պաշտպանված անվտանգության ժամանակակից 3D Secure համակարգով: 

Հաշվի առնելով երիտասարդ սերնդի զբաղվածությունը և խիտ գրաֆիկը` ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ոչ միայն դառնալ բանկային ոլորտի հաճախորդ, այլ նաև օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և աշխարհի ցանկացած կետից կատարել բանկային գործարքներ Մոբայլ/ Ինտերնետ Բանկի հավելվածով, ինչպես նաև Վիդեո Բանկ/Հեռախոս Բանկ ծառայությունների միջոցով:

Ունենալով բանկոմատների ամենամեծ ցանցը Հայաստանում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը թույլ է տալիս օրվա ցանկացած պահին ինչպես կանխիկացնել դրամական միջոցներ, այնպես էլ համալրել քարտային հաշիվները cash-in գործառույթով օժտված բանկոմատների միջոցով: Տարատեսակ բանկային գործարքները հնարավոր է իրականացնել Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն Բանկում գործող սակագների:

iStudent քարտը կարող է կատարել նաև ուսումնական հաստատության տարածք մուտք գործելու անցաքարտի գործառույթ: Հայաստանի ավելի քան 20 ուսումնական հաստատությունների հետ համագործակցության շրջանակներում` iStudent քարտն ուսանողների առջև դռներ է բացում՝ Բանկի տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում դասընթացների և ուսումնական պրակտիկայի մասնակցելու, ինչը հնարավորություն է ընձեռում նրանց ստանալ գիտելիքներ բանկային և ֆինանսական աշխարհի վերաբերյալ, որոնք հանդիսանում են ֆինանսական գրագիտության հիմքը:

iStudent քարտը հնարավորություն է տալիս քարտապաններին մասնակցել նաև Բանկի կողմից կազմակերպվող տարբեր մարքեթինգային ակցիաների, մրցույթների և միջոցառումների: 

Քարտը թողարկվում և սպասարկվում է անվճար: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից կանխիկացումն, առևտրի կետերում անկանխիկ վճարումները, ՀՀ դրամով ներբանկային և միջբանկային բոլոր փոխանցումներն իրականացվում են անվճար:

Visa iStudent քարտը կարելի է պատվիրել առանց մասնաճյուղ այցելելու՝ անցնելով հետևյալ հղմամբ:

iStudent վճարային քարտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img