Հայաստանում մեկնարկում է HSBC-ի և Ashoka-ի «Կանաչ հմտություններ և նորարարություն» մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./ԱՌԿԱ/. HSBC-ն սոցիալական ձեռներեցությունը խթանող Ashoka միջազգային կազմակերպության հետ համատեղ մեկնարկել է իր տեսակի մեջ առաջին «Կանաչ հմտություններ և նորարարություն» մրցույթը (չելենջը), հաղորդում է HSBC բանկի մամուլի ծառայությունը։

Նորարարության զարգացմանն ուղղված միջազգային այս մրցույթին կարող են մասնակցել սոցիալական ձեռներեցներ 51 երկրներից՝ այդ թվում Հայաստանից։ Մրցույթի արդյունքում հաղթող կճանաչվեն 15 սոցիալական ձեռներեցներ՝ արժանանալով մինչև 20 000 ԱՄՆ դոլարի դրամական պարգևի։ Հաղթողները հնարավորություն կունենան նաև օգտվելու HSBC-ի և Ashoka-ի փորձառու մասնագետների խորհրդատվությունից իրենց նորարարական լուծումները զարգացնելու համար։

Մրցույթի մասին․ HSBC-ն և Ashoka-ն փնտրում են սոցիալական ձեռներեցների, ովքեր օգնում են տնտեսական հնարավորություններ չունեցող անձանց ձեռք բերել կանաչ տնտեսություն վարելու հմտություններ և  զարգանալ՝ միաժամանակ ապահովելով, որ անցումը դեպի կանաչ տնտեսություն օգտակար լինի բոլորի համար: Մրցույթին կարող են մասնակցել նորարարական առաջարկներ ունեցող բոլոր անձինք՝ այդ թվում և դիմորդներ երիտասարդական նախաձեռնություններից։

HSBC-ն և Ashoka-ն փնտրում են այն սոցիալական ձեռներեցներին, ովքեր

  • օգնում են նախկինում տնտեսական հնարավորություններ չունեցող անձանց ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ կանաչ տնտեսության զարգացող ոլորտներում աշխատանք գտնելու համար,
  • օգնում են էկոլոգիապես վնասակար աշխատանքներում ներգրավված համայնքներին անցնել աշխատանքի կանաչ տնտեսության ոլորտներում,
  • գտնում են նորարարական մոտեցումներ, որոնք օգնում են երիտասարդներին կայանալ և ի վերջո դառնալ առաջնորդներ կանաչ տնտեսության ոլորտներում։

Հաղթող կճանաչվեն 15 սոցիալական ձեռներեցներ։ Մրցանակներից առնվազն 3-ը կտրամադրվեն երիտասարդական կազմակերպությունների։

Մրցանակներ և առավելություններ․ Նախաձեռնությունն իրականացնող թիմը կորոշի յուրաքանչյուր հաղթողին տրամադրվելիք մրցանակի չափը։ Ընդհանուր առմամբ, մրցանակները կշնորհվեն հետևյալ երկու թեմաներով՝  «Ամենանորարարական լուծումներ» և «Լավագույն լուծումներ սկզբնական փուլի համար»։ Առաջին թեմայի մրցանակների կարժանանան այն լուծումները, որոնք հստակ մոդելներ են առաջարկում դրանց  ազդեցությունը բարելավելու համար։ Հաղթողները կարժանանան մինչև 20 000 ԱՄՆ դոլարի դրամական մրցանակի, ինչպես նաև կստանան HSBC-ի և Ashoka-ի մասնագետների խորհրդատվությունից օգտվելու հնարավորություն՝ առաջարկվող լուծումները զարգացնելու համար։ Երկրորդ թեմայի մրցանակների կարժանանան առանձնահատուկ նորարարական գաղափարներով լուծումները, որոնք դեռ զարգացման վաղ փուլում են։ Հաղթողները կարժանանան մինչև 15 000 ԱՄՆ դոլարի դրամական մրցանակի, ինչպես նաև կստանան աջակցություն և խորհրդատվության հնարավորություն իրենց նորարարական լուծումները զարգացնելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել մինչև ս․թ․ հունիսի 5-ը՝ Հայաստանի Հանրապետության ժամանակով ժամը 03։00-ն։ 

Լրացուցիչ տեղեկատվության և մրցույթին մասնակցելու համար այցելել հետևյալ կայք։ Լրացուցիչ հարցեր ունենալու դեպքում դիմել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին՝ 060 655000։

HSBC խմբի մասին

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են $2,959 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC Հայաստանի մասին

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 350 աշխատակիցների միջոցով: 2021 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 306 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկեր: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img