Visa Chatbot և Chatbot Consierge նոր ծառայություններ` ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa և Mastercard պրեմիում դասի քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր՝ Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունները Visa և Mastercard պրեմիում  դասի քարտապաններին, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Visa Chatbot-ը   և Chatbot Consierge-ը՝  անվճար ծառայություններ են, որոնք թույլ կտան հաճախորդներին խուսափել առօրյա մանր գործերից, օպերատիվ լուծել կարևոր խնդիրներ, որոնք պահանջում են լրացուցիչ ժամանակ և փորձ, համոզված լինել, որ իրենց տրամադրության տակ ունեն 24/7 ռեժիմով հասանելի անձնական առցանց օգնական, ով կարողանում է ազատ հաղորդակցվել հաճախորդին հարմար լեզվով, պատրաստ է խոսել ցանկացած թեմայով, քննարկել հետաքրքրող հարցեր և գիտի գլխավոր կանոնը՝ «Հաճախորդը միշտ ճիշտ է … նույնիսկ եթե ոչ միշտ»: Կոնսյերժն աշխատում է խիստ գաղտնի և կօգնի հաճախորդին ելք գտնել ֆորս-մաժորային իրավիճակներից:

Visa Chatbot-ը և Chatbot Consierge-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիում դասի քարտապաններին հնարավորություն են տալիս անսահմանափակ թվով ցանկացած տիպի հարցեր ուղղելու՝ ապրանքների և ծառայությունների առաքում, հյուրանոցների, ռեստորաններում և ակումբներում սեղանների ամրագրում, ցանկացած հաստատության կոնտակտային տվյալների որոնում, առցանց միջոցառումների և ճանապարհորդությունների կազմակերպում, օգնություն կորած ուղեբեռը վերադարձնելու համար, տան կամ ավտոմեքենայի վարձակալություն, իրավական աջակցություն, ցանկացած տեղեկատվություն տրամադրում, նույնիսկ՝ տեղեկատվություն փոխարժեքների, եղանակի, տարբեր իրադարձությունների և այլնի վերաբերյալ:

Visa Chatbot-ն անվճար ծառայություն է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Infinite և Visa Signature քարտապանների համար, որը տրամադրում է ակտուալ տեղեկատվություն քարտերի առավելությունների, հատուկ առաջարկների, ճանապարհորդության ընթացքում զեղչերի և արտոնությունների մասին, ինչպես նաև առաջարկում է շուրջօրյա կոնսյերժ-ծառայություն: Ծառայությունը հասանելի է Telegram, Viber կամ Facebook Messenger մեսենջերներում: Այն հնարավորություն է տալիս հարմար և անվտանգ փոխանցում կատարել քարտից Visa քարտին: Visa Chatbot-ում գրանցվելու համար հաճախորդը պետք է ընտրի նախընտրելի մեսենջերներից մեկը, մուտք գործի հավելված և ընտրի իր քարտի դասը, որից հետո նա կկարողանա ծրագրում տեսնել  գործընկերների ընթացիկ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, հասանելի ծառայությունների ցանկ, ներառյալ կոնսյերժ ծառայությունը՝ Telegram, Viber մեսենջերներում, +995706070309 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստով:

Mastercard World Black Edition պրեմիում քարտապաններին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել Chatbot Consierge ծառայությունից. սա պարզ և հարմարավետ ծառայություն է քարտապանի և Mastercard Consierge-ի անձնական օգնականների պրոֆեսիոնալ թիմի միջև հեռահար շփման համար՝ շաբաթական 7 օր, օրը 24 ժամ՝ առանց տոների և հանգստյան օրերի: Chatbot Consierge ծառայությունը դյուրին է օգտագործման մեջ. Բանկի հաճախորդին անհրաժեշտ է բջջային հեռախոսից մուտք գործել https://konsierge.com/lite.html  կայք, ընտրել հարմար մեսենջեր, սեղմել կոճակը և անցնել նշված հղումով՝ գրանցվելու համար: Հաջորդիվ, հաճախորդը պետք է մուտքագրի իր բջջային հեռախոսի համարը և քարտի համարի առաջին 6 թվանշանները, հաստատի հեռախոսի համարը SMS հաղորդագրության կոդով, վերադառնա մեսենջեր և սկսի օգտագործել Chatbot Consierge-ը: Հաճախորդը կարող է հարցում ուղարկել կոնսյերժներին առցանց Chatbot Consierge-ի միջոցով ընտրված մեսենջերով,  +37441121362 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստով: Mastercard քարտապաններն ունեն հնարավորություն ընտրելու 4 մեսենջերներից ՝ WhatsApp, Telegram, Viber, Facebook Messenger:

Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում հետևյալ հղումներով՝  Visa Infinite քարտերի համար՝ https://www.vtb.am/am/private/details/, Visa Signature քարտերի համար՝ https://www.vtb.am/am/privilege/details/2/  և  Mastercard World Black Edition քարտերի համար՝ https://www.vtb.am/am/privilege/details/1/ կամ զանգահարելով «Պրիվիլեգիա» մասնաճյուղ՝ +374(10) 606090 հեռախոսահամարով: ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին

Հազարավոր գաղափարներ, բազմաթիվ մասնակիցներ՝ մեկ վայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի ևս համախմբել էր նորարար լուծումներ փնտրող ստարտափերներին և արդեն իսկ կայացած խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին

Եվրոն և ռուբլին բարձրացել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․46 կետով և կազմել 421․13 դրամ, ռուբլին ավելացել է 0․0345 կետով և կազմել 4․6065 դրամ

Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով

Յունիբանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով UNIMobile հավելվածում գրանցվելու ևս մեկ հարմար տարբերակ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հուլիսի 27–31)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը ձևավորում էին բանկային հատվածի տվյալները, վարկանիշային սահմանումները, գնաճի և պետական պարտքի կանխատեսումները, արտարժույթի փոխարժեքների դինամիկան, «Բիբլոս Բանկ Արմենիա»-ում կադրային փոփոխությունը և Ռուսաստան ապրանքների մատակարարման սահմանափակումների հնարավոր ազդեցության փորձագիտական գնահատականը

Հայաստանի բանկային համակարգի կիսամյակային շահույթն աճել է 6,8%-ով՝ հասնելով 214 մլրդ դրամի. ՀԲՄ

Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 214 մլրդ դրամ, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img