ԱրարատԲանկն ու FMO–ն 25մլն դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել` ուղղված անհավասարությունների կրճատմանը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկն ու FMO հոլանդական զարգացման բանկը, կարևորելով ֆինանսավորման հասանելիությունը, 25 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանգիր են կնքել, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

«FMO հոլանդական զարգացման բանկի հետ մեր համագործակցությունը և անցած ճանապարհը բավականին տպավորիչ է։ 2014թ․-ին կնքված 15մլն ԱՄՆ դոլարի առաջին պայմանգիրը սկիզբ դրեց երկու ֆինանսական հաստատությունների միջև համագործակցությանը։ Այսօր մենք նոր պայմանգիր ենք կնքել FMO հոլանդական զարգացման բանկի հետ՝ այդպիսով վարկային միջոցները հասանելի դարձնելով միկրո ձեռնարկությունների, երիտասարդների, կին ձեռներեցների, ագրոբիզնեսների և ՓՄՁ-ների համար։ Այս վարկային միջոցների նպատակն է ֆինանսների հասանելիության ընդլայնման, հավասար հնարավորություների ապահովման և անհավասարությունների  կրճատման միջոցով հասնել կայուն զարգացման նպատակներին», – ասել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։ 

FMO հոլանդական զարգացման բանկի ներդրումների գծով տնօրեն Հուիբ-Յան դե Ռոյթերը հավելեց․ «Մենք ԱրարատԲանկին ճանաչում ենք որպես ռիսկերի կառավարման ուժեղ համակարգ և բարի համբավ ունեցող շրջահայաց բանկ: Այս նոր վարկային միջոցները հնարավորություն են տալիս շարունակել աջակցել ԱրարատԲանկին և այս դժվարին ժամանակներում ձեռք մեկնել Հայաստանի տնտեսության առավել խոցելի հատվածին»։      

FMO–ի մասին 

FMO-ն Հոլանդական զարգացման բանկ է: Որպես սոցիալական և բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող առաջատար ներդրող՝ FMO-ն զարգացող երկրներում և շուկաներում աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին՝ ֆինանսավորելով հավակնոտ նախագծեր և բիզնեսներ: Համոզված լինելով, որ կայուն մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ արդեն 50 տարի է, ինչ FMO-ն ֆինանսավորում է ձեռներեցներին՝ օգնելու նրանց իրագործել իրենց ներուժը և բարելավել կյանքի որակը: FMO-ն շեշտը դնում է տնտեսության զարգացման տեսանկյունից մեծ կշիռ ունեցող երեք ոլորտների վրա՝ ֆինանսական հաստատություններ, էներգետիկա և գյուղատնտեսություն, սննդի արդյունաբերություն և ջրային տնտեսություն: Ավելի քան 85 երկրներում 9.7 մլրդ եվրոյի ներդրումային պորտֆելով՝ FMO-ն աշխարհում մասնավոր հատվածի զարգացման ամենախոշոր երկկողմ ներգրավվածությամբ բանկերից մեկն է: 

ԱրարատԲանկի մասին

ԱրարատԲանկ բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին և ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ և ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով և կորպորատիվ կառավարման լավագույն փորձով բանկն ունի 53 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 17 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ բանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Այսպես, իր գործունեության արդյունքում 2021թ․-ի 1-ին եռամսյակի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 501.8 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներից վարկային ներդրումները կազմել են 281.2 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 54.8%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (154.1 մլն դոլար), իսկ 47.7%-ը՝ մանրածախ վարկավորմանը (134.1 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 426.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 30.0%-ը կամ 127.8 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 23.5%-ը կամ 100.3 մլն դոլարը ժամկետային ավանդներին և 22.4%-ը կամ 95.3 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 12.9 մլն դոլարի չափով (14.8%):

Բանկի ընդհանուր կապիտալը, պայմանավորված ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ, նախորդ տարվա 73.2 մլն դոլարի համեմատ աճել է՝ կազմելով 75.5 մլն դոլար: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել է 3.4 մլն դոլար: Բանկը 1-ին եռամսյակում ապահովել է կապիտալի համարժեքության 14.73% և ընդհանուր իրացվելիության 27.49% մակարդակ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Moody’s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

Moody's Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»

Moody’s-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը Ba3 մակարդակում և բարելավել կանխատեսումը՝ հասցնելով «դրականի»

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը  փոխել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսումը «կայունից» «դրականի»՝ հաստատելով ազգային և արտարժույթով թողարկողի երկարաժամկետ վարկանիշները Ba3 մակարդակում

Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով

Յունիբանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով UNIMobile հավելվածում գրանցվելու ևս մեկ հարմար տարբերակ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հուլիսի 20–26)

Ֆինանսական օրակարգը Հայաստանում անցած շաբաթ ձևավորվել է առաջին կիսամյակի բանկային ոլորտի արդյունքներով, դրամական փոխանցումների ոլորտի փոփոխություններով և արտարժույթի փոխարժեքների դինամիկայով։

Ռուսաստանի սահմանափակումները կարող են դանդաղեցնել Հայաստանում գնաճը, սակայն ԿԲ-ի տոկոսադրույքի նվազեցում չի ակնկալվում. նախկին ֆինանսների նախարար

Հայկական ապրանքների՝ Ռուսաստան մատակարարումների սահմանափակումները կարող են իջեցնող ճնշում գործադրել Հայաստանի ներսում գների վրա, սակայն դա բավարար չի լինի Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքի նվազեցմանն անցնելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img