Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին Ֆրանսիայի նախագահի անունից շնորհվել է «Արժանիքի ազգային շքանշան» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը Ֆրանսիայի նախագահի անունից արժանացել է «Արժանիքի ազգային շքանշան»-ի, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Շքանշանը Հակոբ Անդրեասյանին հանձնել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտը:

Շքանշանը շնորհվել է հայ-ֆրանսիական գործընկերության և կապերի ամրապնդման համար: Շքանշանի հիմնադիրը Շառլ դը Գոլն է:

«Ակբա բանկը հայ-ֆրանսիական տնտեսական կապերի զարգացման կարևորագույն օղակներից է՝ ի դեմս պարոն Անդրեասյանի, ում անձնական ներդրումը  այս գործում նշանակալի է: Բացի տնտեսական հարաբերությունների շարունակական ամրապնդումը, բանկը մեծ աշխատանքներ է իրականացնում մշակութային, կրթական, հասարակական ոլորտում՝ լինելով հայ–ֆրանսիական մշակութային կապերի զարգացման կարևոր խթան» ,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտը:

 «Շքանշանը շնորհվել է ոչ թե Հակոբ Անդրեասյանին, այլ Ակբա բանկի տնօրենին, իսկ Ակբայի տնօրենի գործունեությունը պայմանավորված չէ մեկ անձով: Այս շքանշանի ստանալն ու նման պատվի արժանանալը բանկի 1500 աշխատակիցների և ֆինանսական խմբի մյուս անդամների՝ ԱԳԲԱ Լիզինգի և Ամունդի-ԱԿԲԱ-ի աշխատակիցների գործունության արդյունքն է, բոլորի ներդրման արդյունքը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

 «Արժանիքի ազգային շքանշան»-ով պարգևատրվել են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձինք, ովքեր իրենց աշխատանքով նպաստել են աշխարհում Ֆրանսիայի ազդեցության տարածմանը և բարեկամության ամրապնդմանը։ Մանրամասն՝ տեսանյութում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img