ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և ԿԿՀ-ն ընդլայնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորումը 10 մլն դոլար ԱԿԲԱ Բանկին՝ մասնավոր հատվածի «կանաչ» վարկավորման համար

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ ֆինանսավորման նոր ռեսուրսներից՝ շնորհիվ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրամիության (ԵՄ) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից համատեղ մշակված՝ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթի, որի նպատակն է հեշտացնել մասնավոր հատվածի անցումը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայադիմակայուն տնտեսություն, հաղորդում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը

Ֆինանսավորման փաթեթը տրամադրվում է  ԱԿԲԱ Բանկի կողմից, ՎԶԵԲ-ի՝ Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ-GEFF) և «ԵՄ-ն՝ բիզնեսի համար​»-ՎԶԵԲ վարկային գծի ներքո՝ խթանելով տեղական ձեռնարկություններին վարկերի տրամադրումը, որպեսզի վերջիններս ներդրումներ կատարեն կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության համար, ինչպես նաև արդիականացնեն տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխանելու նպատակով` միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գիծն օգնում է տեղական ընկերություններին բարձրացնել իրենց չափանիշները, արդիականացնել արտադրությունը, բարելավել աշխատանքային պայմանները և խթանել մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում: Ցանկացած վարկի առնվազն 70 տոկոսը կֆինանսավորի կանաչ տեխնոլոգիաներում ներդրումները: Վարկառուների համար հասանելի են նաև խրախուսական դրամաշնորհներն ու տեխնիկական խորհրդատվությունը, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության կողմից «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ներքո:

ՎԶԵԲ-ի՝ Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման ծրագիրն աջակցում է ձեռնարկություններին և անշարժ գույքի սեփականատերերին, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիաներում: Ֆինանսավորում կստանան այն ծրագրերը, որոնք ներառում են ներդրումներ այնպիսի տեխնոլոգիաներում, ինչպիսիք են ջերմամեկուսացումը, ֆոտոգալվանային արևային վահանակները, գեոթերմալ ջերմային պոմպերը և ջրարդյունավետ ոռոգման համակարգերը: Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական խորհրդատվության համապարփակ փաթեթ, որը կօգնի հայտնաբերել և ստուգել կանաչ ներդրումների համար հնարավորությունները: Բիզնեսները կարող են պարզել, թե որ կանաչ տեխնոլոգիաներն են հասանելի Հայաստանում՝ ԿՏՖԾ Տեխնոլոգիայի ընտրիչի միջոցով։

ԿԿՀ-ն կաջակցի ծրագրին կարողությունների զարգացման և իրականացման միջոցով՝ միևնույն ժամանակ տրամադրելով խրախուսական դրամաշնորհներ մասնակցության իրավունք ունեցող՝ կանաչ ծրագրերի համար:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է. «Մասնավոր հատվածի տեխնոլոգիական արդիականացման խրախուսումը և աջակցությունը կբարելավեն մրցունակությունը և ունեն արտահանման հնարավորությունները էլ ավելի խթանելու պոտենցիալ: ԱԿԲԱ Բանկը մեր երկարաժամկետ հաճախորդներից է և ազդեցիկ գործունեություն է ծավալում ամբողջ երկրում: Մենք հանձնառու ենք օժանդակել ընկերություններին, որպեսզի նրանք բարելավեն իրենց ստանդարտները և հաջողությամբ աշխատեն ի շահ Հայաստանի տնտեսության»:

«ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ֆինանսավորմամբ ստեղծված գործիքի նպատակն է աջակցել հայաստանյան ՓՄՁ-ներին՝  տալ բարձր հավելյալ արժեք և նպաստել նրանց մրցունակության և արդյունավերության բարձրացմանը՝ ԵՄ-Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» դրույթներին համահունչ։ ԵՄ-ն հանձնառու է աջակցելու հայաստանյան մասնավոր հատվածի «կանաչ» վերափոխմանը և դրա՝ արժեշղթաների Եվրոպական ցանցին ինտեգրմանը», – նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

ԱԿԲԱ Բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ անհատ հաճախորդներին և փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ): Ակտիվների առումով այն Հայաստանի 4-րդ խոշորագույն բանկն է, և գերիշխող դիրք ունի գյուղատնտեսության ոլորտի և գյուղական բնակավայրերի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման գործում:

ԿՏՖԾ (GEFF) ծրագիրն օգնում է Հայաստանում կառուցել կանաչ տնտեսություն՝ աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը, համաձայն ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցմանը։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img