20 նոր աուդիոգիդ Վանաձորի կերպարվեստի թանգարանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Վանաձորի կերպարվեստի թանգարանը համալրվել է 20 նոր աուդիոգիդով։ Մինչ այս, զբոսաշրջիկների մեծ հոսքի դեպքում անհրաժեշտ էր նախապես հերթագրվել, քանի որ թանգարանն ուներ միայն մեկ օտարալեզու էքսկուրսավար:

Այժմ նախապես հերթագրվելու կարիք չկա. թանգարանի ցուցանմուշների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան նախապես մշակվել, թարգմանվել և ձայնագրվել է աուդիոգիդերում՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով։

«Աուդիոգիդի կիրառությունը թանգարաններում բավականին տարածված է և դա հնարավորություն է տալիս, որպեսզի այցելուներն ինքնուրույն շրջայց կատարեն թանգարանում, ինչը շատ հագեցած և գրավիչ  է դարձնում շրջայցը։

Թանգարանների այցելուները շատ են և հաճախ գիդերի քանակը չի բավարարում տրամադրել այս կամ այն նկարի ինֆորմացիան: Այս դեպքում օգնության են գալիս աուդիոգիդերը։ Ուրախալի է, որ աուդիոգիդերը մարզերում ևս կիրառելի են դառնում»,- նշում է  «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Լավ հնարավորություն է,  քանի որ  օտարալեզու էքսկուրսիաների համար պետք է նախօրոք հերթագրվեին, պայմանավորվեին, որ կարողանայինք ապահովել: Հիմա այդ խնդիրն այս ծրագրով չենք ունենա նաև անհատ զբոսաշրջիկների համար։ Ու ամենակարևորը՝ մեր այցելուն աուդիոգիդի հետ ինքն է թանգարանում որոշում իր երթուղին, թե որ աշխատանքից ու հեղինակից մեկնարկի»,-նշում է Վանաձորի կերպարվեստի թանգարանի փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Բաղրամյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի   ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img