IDBank-ը միացել է երեխաների երազանքների իրականացմանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./ԱՌԿԱ/. «Հայը կա» ՀԿ-ի «Bigidream» նախագիծը հունիսի 4-6-ն անցկացրել է մանկական ճանաչողական, ժամանցային, մրցութային երաժշտական փառատոն՝ համախմբելով Արցախից և Հայաստանից խելացի, ուժեղ, ստեղծարար երեխաների։ Լրացնելով համապատասխան հայտն ու կիսվելով սոց․ ցանցերում՝ երեխաները մասնակցում են մրցույթի ու ներկայացնում իրենց երազանքները, հաղորդում IDBank–ի մամուլի ծառայությունը։

Արդյունքում հավաքագրվել է ավելի քան 200 երեխայի երազանք: IDBank-ը միացել է նախաձեռնությանն ու իր պատրաստակամությունը հայտնել աջակցելու երեխաների երազանքների իրականացմանը։

Ավելին, IDBank-ը «երջանկության մարտահրավեր» է նետել գործընկեր 3 կազմակերպության՝ Unibank-ին, Idram և Ernst&Young ընկերություններին։ Վերջիններս իրենց հերթին կիրականացնեն մի քանի երեխայի երազանք ու կշարունակեն երջանկության մարաթոնը։

Դուք էլ միացեք երջանկության մարաթոնին և երջանկացնելով երեխաներին՝ երջանկացեք ինքներդ:

IDBank-ը շարունակում է ԿՍՊ իր ռազմավարական ծրագրերը, որոնց հիմնական ուղղությունը կրթությունն է, միևնույն ժամանակ, կարևորելով հետպատերազմական շրջանում երկրի առջև ծառացած խնդիրները՝ Բանկն ուշադրության կենտրոնում է պահում Հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքները։ Իդրամ ընկերության հետ համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական շահառու է հայտարարվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։ Հունիս ամսին արդեն իսկ կուտակվել է 3․334․715 ՀՀ դրամ։ Շարունակե՛ք վճարել Idram&IDBank հավելվածի QR/NFC-ով և դարձե՛ք բարի կամքի դեսպան։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img