Արտադրված է Հայաստանում. «Metal World»–ի արտադրանքը նախընտրում են նաև արտասահմանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./ԱՌԿԱ/. «Metal World»–ի արտադրության բարձրորակ կափարիչների ու թիթեղյա տարաների մասին գիտեն բոլորը՝ տնային տնտեսուհիներից մինչև տեղական խոշոր արտադրություններ և միջազգային հեղինակավոր գործընկերներ։

Հրանտն ու Արթուրը շարունակում են հայրիկի գործը։  «Metal World» ընկերության արտադրությունը հիմնել է եղբայրների հայրը։ Աշխատելով ու տարեցտարի զարգանալով, ընկերությունն այժմ արտադրում է  թիթեղյա  17 տեսակի տարա և 5 տեսակի կափարիչ։

«Metal World»–ը համագործակցում է տեղական տարբեր պահածոյագործ ընկերությունների հետ։ Հիմնական սպառումը ներքին շուկայում է, բայց արտահանում են նաև Ղազախստան, Վրաստան, շուտով՝ նաև Ռուսաստան։

Արտադրությունը ավտոմատացված դարձնելու և գործարանը վերջին սերնդի հոսքագծերով զինելու գործում եղբայրներին օգնել է գործընկերը՝ ԱԳԲԱ Լիզինգը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Մրցակցությունն ուժեղ է. պետք է ունենալ վերջին սերնդի հոսքագծեր, որպեսզի կարողանաս թողարկել միջազգային ստանդարտին համապատասխան արտադրանք։ Մեզ այդ հարցում օգնության ձեռք մեկնեց ԱԳԲԱ Լիզինգ ընկերությունը: Վերջինիս հետ մենք իրականացրել ենք 3 նախագիծ։ ԱԳԲԱ Լիզինգի հետ մեզ հաջողվել է ոչ միայն պահպանել դիրքը շուկայում, այլև արագ տեմպերով զարգանալ»,-նշում է «Metal World»-ի տնօրեն  Հրանտ Հովհաննիսյանը։

Ավտոմատացված հոսքագծերի շնորհիվ հաջողվել է կրճատել կափարիչների ներմուծումը Հայաստան, քանի որ տեղական պահածոյագործները ընտրում են հայկական արտադրանքը։

Մանրամասն՝ տեսանյութում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img