«Մի դրամի ուժը»՝ մանկական քաղցկեղի հաղթահարմանը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. IDBank-ի և Իդրամի՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն ամփոփեց հերթական ծրագիրը․ օգտատերերի վճարումներից օգոստոս ամսվա ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը՝ 3.701.910 ՀՀ դրամ, փոխանցվեց «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին, հաղորդում է IDBank–ի մամուլի ծառայությունը։

Հիմնադրամը ստեղծվել է Վահեի եղբոր կողմից՝ շարունակելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահեի գործը։ Վահեն մինչև վերջին պահը կատարել է իր բժշկական առաքելությունը և զոհվել վիրավոր զինվորին բուժօգնություն ցուցաբերելիս։ Մասնագիտությամբ լինելով կլինիկական դեղագետ՝ նա հնարավոր ամեն բան անում էր իր մասնագիտությունը էլ ավելի մասսայականացնելու համար։

«Օգոստոս ամիսը բավականին ակտիվ էր Idram&IDBank հավելվածով վճարումների առումով, և դա մեզ միայն ուրախացնում է, քանի որ մեր օգտատերերի վճարումների ու բարի կամքի շնորհիվ կարողացանք մոտ 3,7 մլն ՀՀ դրամ տրամադրել նորաստեղծ, բայց խոստումնալից այս հիմնադրամին, որը ինչպես կրթական, այնպես էլ զուտ բարեգործական ծրագրեր ունի ներկա պահին։ Լիահույս ենք, որ «Մի դրամի ուժը» ծրագրի շնորհիվ, Վահեի երազանքների և հիմնադրամի նպատակների մի մասն իրականություն կդառնա», – ասել է Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։

«Մի դրամի ուժը» ծրագրի հերթական շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն է։ Արդեն տասը տարուց ավելի, հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, հանրային դրամահավաքների միջոցով աջակցում է ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին՝ կազմակերպելով նրանց բուժումն արտերկրում։

IDBank–ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ սեպտեմբերյան եռուզեռի մեջ հատկապես կարևոր էր անդրադառնալ այն երեխաներին, որոնք զրկված են ուսումնական տարվա սկիզբն ու իրենց ընկերներին, հարազատներին վայելելու հնարավորությունից և կյանքի ու մահվան պայքարի մեջ են։ «Առաջիկա երկու ամսվա ընթացքում Ձեր վճարումները կատարելիս լավ կլինի հենց այս միտքն ունենալ գլխում, սրտում, վճարումները կատարել Idram&IDBank-ով և նպաստել ավելի մեծ գումար հավաքելուն», – ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ երբ ասում ենք երեխաների քաղցկեղ, պետք է հասկանանք, որ բուժումից բացի նրանք կարիք ունեն թանկարժեք դեղորայքի, հետազոտությունների, միջամտությունների, որոնք հավելյալ ֆինանսավորում են պահանջում։ «Կարևոր է նվիրաբերված ամեն մի դրամը, և մենք շատ ուրախ ենք, որ առաջիկա 2 ամսվա ընթացքում «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը հենց մեր հիմնադրամին է ուղղված լինելու։ Հենց այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ է, որ մեր հասարակությունն իրեն զգում է բարեգործության մի մասնիկ, իսկ մեր հիմնադրամի շահառու երեխաները հնարավորություն են ստանում իրենց այդքան անհրաժեշտ բուժումը ստանալ արտերկրում», – ասել է հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Շարունակե՛ք վճարումներ կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով․ «Մի դրամի ուժն» արդեն 37 մլն դրամից ավել գումար է տրամադրել կրթության, առողջապահության, սոցիալական պատասխանատվության ոլորտներում գործող հիմնադրամների.

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img