Դարձի՛ր բաժնետեր․ Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վստահելի, հուսալի, հոգատար, նորարար, նվիրված թիմ և ոգեշնչում։ Ակբա բանկն առաջարկում է ապագայի նոր հնարավորություն՝ «Դարձի՛ր բաժնետեր», հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Բանկը թողարկել է առաջին բաժնետոմսերը՝ 500 000 հատ քանակով, որի ընդհանուր ծավալը շուրջ 7,5 միլիարդ ՀՀ դրամ է:

Ներգրավված միջոցները զարգացնելու են Հայաստանի տնտեսությունը. ուղղվելու են  ժամանակակից գյուղատնտեսությանը, նոր ենթակառուցվածքների ստեղծմանը, ջրային պաշարների ճիշտ և արդյունավետ օգտագործմանն ու մի շարք այլ ոլորտների, որոնք կնպաստեն համայնքների համաչափ զարգացմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Այս ամենը հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուրին փոխել երկիրը՝ դարձնելով այն ավելի զարգացած ու առաջադեմ։

Ակբա բանկը բաց է բոլորի համար, ովքեր ցանկանում են մասանակից դառնալ մեծ փոխոխություններին։ Բաժնետոմս կարելի է ձեռք բերել նաև acba digital հավելվածի միջոցով։

«Մեզ պետք է Հայաստանում կայանալ, մեզ պետք է մեր օրինակը վարակիչ դարձնել: Մեր օրինակով ուզում ենք ազդանշան տալ մյուսներին, որ ոչ ոք մեր փոխարեն չի աշխատելու: Ինչո՞ւ պետք է դառնալ Ակբայի բաժնետեր, ի՞նչ առավելություն կտա։ Ներդրողն անուղղակի մասնակցություն է ունենում բանկի սոցիալական նախագծերում՝ երկրի զարգացման տարբեր ուղղություններում և տարբեր առիթներով։  Մենք էական փորձ ունենք հանրապետությունում ու այնքան կայացած ու հաջողած նախագիծ ենք եղել, որ արժե միանալ մեզ ու ձեր ներդրումն ունենալ ոչ միայն բանկի, այլև հասարակության ու տնտեսության զարգացման գործում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Ավելին կարող եք իմանալ տեղեկատվական` invest.acba.am հարթակում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img