ՎԶԵԲ–ը 5մլն դոլար կտրամադրի Ինեկոբանկին մասնավոր հատվածի վարկավորման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 5 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթ է տրամադրում Ինեկոբանկին Հայաստանում ՝ նպաստելու մասնավոր հատվածի անցմանը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայակայուն գործելակերպ։ Նախագծին աջակցում է Եվրոպական միությունը (ԵՄ)՝ տրամադրելով 523,000 եվրո գումարի չափով խրախուսական դրամաշնորհներ, հաղորդում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։

Փաթեթը ներառված է ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագրում՝ խթանելով արտահանման ծավալը մեծացնելու ներուժ ունեցող տեղական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հետագա վարկավորումը։ Այն կօգտագործվի կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության ներդրումների համար, ինչպես նաև ԵՄ չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաների և ծառայությունների արդիականացման համար՝ միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը: Սա տվյալ ծրագրի շրջանակում Հայաստանում ստորագրվող երրորդ նախագիծն է, որը ճանապարհ է հարթում, որպեսզի ավելի շատ տեղական ձեռնարկություններ կարողանան օգտվել ծրագրից։

Վարկային գիծը առաջատար նորարակական նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին բարելավել իրենց մրցունակությունը թե՛ երկրի ներսում և թե՛ արտերկրում` արդիականացնելով արտադրական օբյեկտներն ու գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան: Անհատական վարկերի առնվազն 70 տոկոսը օգտագործվում է կանաչ տեխնոլոգիաներում ներդրումները ֆինանսավորելու համար ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցման համաձայն: Վարկառուները կարող են ստանալ տեխնիկական խորհրդատվություն և խրախուսական դրամաշնորհներ, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից՝ ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության ներքո: Ծրագիրը հասանելի է նաև Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է․ «Այս նոր ֆինանսավորումը կբարելավի հայաստանյան ձեռնարկությունների մրցունակությունը` օգնելով նրանց ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներում: Դա ընկերություններին թույլ կտա ամրապնդվել տեղական մակարդակում և օգտվել միջազգային առևտրի հնարավորություններից»:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ասել է․  «ԵՄ-ն հանձնառու է աջակցել փոքր բիզնեսին՝ համաձայն Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի: «ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագիրը կաջակցի կանաչ բիզնեսներին, որոնք, մեր կարծիքով, Հայաստանի ապագան են: ԵՄ-ի ընդհանուր ներդրումը «ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագրում, որը ներառում է տարբեր հայկական բանկեր, կազմում է 6 միլիոն եվրո»:  

Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Արեն Նալթակյանն ասել է․ «Ունենալով մասնավոր հատվածի վարկավորման հզոր պորտֆել՝ Ինեկոբանկը 25 տարի շարունակ՝ հիմնադրման օրվանից, աջակցում և անհատականացված լուծումներ է տրամադրում բիզնեսներին: Մեր երկարամյա գործընկերների հետ միասին մենք ուրախ ենք հայտարարել այս նոր հնարավորության մասին, որը թույլ կտա մեր ՓՄՁ հաճախորդներին բարելավել իրենց տոկունությունն ու մրցունակությունը՝ նաև նրանց տրամադրելով գրավիչ խթաններ»:

Ինեկոբանկի մասին

Ինեկոբանկը ՎԶԵԲ-ի երկարամյա գործընկեր բանկն է, ֆիզիկական անձանց և փոքր ու միջին ձեռնարկություններին մատուցում է ծառայությունների ամբողջական տեսականի: Ինեկոբանկը Հարավային Կովկասի տարածաշրջանի առաջատար բանկերից է, կենտրոնանում է անհատ հաճախորդների, փոքր և միջին շուկայի բիզնեսների և խոշոր կորպորացիաների վրա, և նրա բանկային ծառայությունների ամբողջական տեսականին ներառում է առաջատար և նորարարական թվային բանկային լուծումներ: 25 տարիների ընթացքում բանկը սպասարկել է ավելի քան 500,000 հաճախորդ: Այսօր Ինեկոբանկի առցանց ծառայություններից օգտվում է ավելի քան 250,000 մարդ:

ՎԶԵԲ-ի մասին

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը ներդրել է ավելի քան 1,6 միլիարդ եվրո 194 նախագծերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 91 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

Եվրոպական միության մասին

Եվրոպական միությանն անդամակցող պետությունները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսներն ու ճակատագրերը: Միասին նրանք կառուցել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատի ազատությունները: Եվրոպական միությունը հանձնառու է կիսվել իր ձեռքբերումներով ու արժեքներով իր սահմաններից դուրս գտնվող երկրների և ժողովուրդների հետ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կթույլատրվի առանց նոտարի անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերի առցանց ձևակերպումը

Հայաստանում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է բանկերի կամ վարկային կազմակերպությունների մասնակցությամբ անշարժ գույքի գրավի խառը տիպային պայմանագրերը էլեկտրոնային եղանակով կնքելու հնարավորություն՝ առանց նոտարական վավերացման։

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img