Արևի ջերմությամբ ստեղծված Հայաստանի համը. «Արեգի» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արևահամ Հայաստանի բարիքներն այստեղ են։ Արևով համեմված ծիրան, սալոր, դեղձ, լոլիկ, բազուկ և նույնիսկ գետնախնձոր։  «Արեգի» արտադրամասում հնարավոր է չիր ստանալ հայկական բոլոր բարիքներից. չորացնում են, վերամշակում հայկական արևահամ մրգերն ու բանջարեղենները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։ 

Ընկերության համահիմնադիրն Անահիտ Ղարիբյանն է: Արտադրությունը հիմնել են ամուսնու և ընկերների հետ։ Արագածոտն համայնքում գործող «Արեգի»-ն ընդամենը մեկ տարեկան է, բայց արդեն ակտիվացրել է  համայնքի կյանքը, ստեղծել աշխատատեղեր տեղացիների համար։

Պատրաստում են մրգաչրեր, չիպսեր, չորացրած բանջարեղեն և տարատեսակ համեղ և օգտակար անուշեղեններ։ «Արեգի»-ի արտադրանքում բացառված է շաքարավազն ու հավելյալ նյութերը։ 80-ից ավելի տեսականին մշտապես թարմացվում է. շոկոլադապատ ասորտիներ, չրեր և տարբեր չիպսեր՝ անգամ սմբուկի և պանրի։

Արտադրությունը ստեղծելիս համադրել են հայկական ավանդական չրի պատրաստման գործընթացը նորարարական մոտեցումներով և ժամանակակից սարքավորումներով, ինչն արտադրանքը մրցունակ է դարձնում միջազգային շուկայում։ 

Արտադրության գործընկերները Ակբա բանկն ու ԱԳԲԱ Լիզինգն են։

«Առաջին մտահաղացումը իրականացնելուց հետո հասկացանք, որ ներդրումների կարիք ունենք: Գործընկերներ Ակբա բանկի ու ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսական աջակցությամբ ձեռք ենք բերել մեր առաջին՝ հայկական արտադրության էլեկտրական սարքավորումները: Դրանից հետո սկսեցինք ինտենսիվ չրագործության փուլը։ ԱԳԲԱ Լիզինգի աջակցությամբ հնարավոր եղավ նաև կապիտալ ներդրում անել ոչ միայն սարքավորումները ձեռք բերելու համար, այլ նաև մթերման ծախսերը իրականացնելու համար, ինչը մեծ օգնություն էր մեզ համար»,- նշում է ընկերության համահիմնադիր Անահիտ Ղարիբյանը։

Սարքավորումների ներդրմամբ արտադրության քանակը բազմապատկվեց և դեռ մեծանալու տեսլական ունի։

Առայժմ արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, շուտով նաև Եվրոպա և ԱՄՆ։ Ընկերությունը ստացել է միջազգային որակի կառավարման համակարգերի ISO հավաստագիր, ինչը հնարավորություն կտա հայկական արտադրանքը ներկայացնել դրսի շուկայում։

Մանրամասն՝ տեսանյութում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են. ԿԲ  

2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ​​ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 14-ի համեմատ, աճել է 0.06 կետով՝ կազմելով 361.439 դրամ։

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img